Առանց վարորդի ավտոբուսը վրաերթի է ենթարկել երեխայի հետ քայլող կնոջը (տեսանյութ)
Մոսկվայի արևմտյան հատվածում ուղևորատար ավտոբուսը տարեց կնոջ է վրաերթի ենթարկել: ինչպես փոխանցում է tvzvezda.ru-ն՝ միջադեպը տեղի է ունեցել ակադեմիկոս Պավլովի անվան փողոցում:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդն ուղևորներին իջեցնելուց հետո գնացել է ստուգելու սրահը՝ առանց գործարկելու տրանսպորտային միջոցի ձեռնարգելակի լծակը:
Այն պահին, երբ տրանսպորտային միջոցն սկսել է առաջ ընթանալ, ավտոբուսի դիմացով անցնելիս է եղել տարեց կինը՝ երեխայի ձեռքից բռնած: Արդյունքում կինը հայտնվել է ավտոբուսի անիվների տակ: Նրան հոսպիտալացրել են ծանր վիճակում՝ ողնաշարի կոտրվածքով: Վերջինս մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Երեխան չի տուժել:
Նշվում է, որ վարորդին ձերբակալել են, կատարվածի հանգամանքները պարզվում են:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը