«Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան
Փարիզում մետրոյի ավելի քան 20 կայարան և քաղաքային տրանսպորտի մի քանի ցանց է փակվել այսօր առավոտյան՝ «դեղին բաճկոնների» կողմնակիցների ծրագրած ցույցերի պատճառով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Դեղին բաճկոնների» զանգվածային ցույցերը Ֆրանսիայում սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ին մեքենայի վառելիքի գները չբարձրացնելու պահանջով, որոնց հետագայում գումարվել էին այլ պահանջներ ևս:
Շաբաթօրյա ավանդական ցույցերը հաճախ ուղեկցվել են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով:
Ցուցարարների ծրագրի համաձայն՝ ցույցերի մեկնարկի՝ մեկ տարին լրանալու օրերին պետք է մի շարք բողոքի ակցիաներ անցկացվեն, որոնցից ոչ բոլորն են համաձայնեցված իշխանությունների հետ:
Այս առիթով Փարիզի հասարակական տրանսպորտի ընկերության տարածած հայտարարություններում ասվում է, որ քաղաքի կենտրոնական շրջաններում հասարակական տրանսպորտի որոշ կայարաններ չեն աշխատելու:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան