Վենետիկին հեղեղումների հասցրած վնասը հասել է 1 մլրդ եվրոյի
Վենետիկին հեղեղումների հասցրած վնասը հասել է 1 մլրդ եվրոյի, ասել է քաղաքապետ Լուիջի Բրունյարոն։
«Մենք քանդեցինք Վենետիկը։ Խոսքը միլիարդի հասնող վնասի մասին է, եւ մենք խոսում ենք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ երեկ չէ առաջին օրը, այլ ոչ թե այսօր»,- ասել է նա Սուրբ Մարկոսի հրապարակ մարզի նախագահ Վենետո Լուկա Ձայայի եւ «Լիգա» կուսակցության նախագահ Մաթեո Սալվինիի հետ այցելության ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մինչ այդ Վենետիկի քաղաքապետը Թվիթերում գրել էր, որ ստիպված է եղել փակել հրապարակները «բարձր ջրի» նոր ալիքի պատճառով, որն ուրբաթ առավոտյան հասել է 153 սանտիմետրի։
Ձայան, իր հերթին, իրավիճակը Վենետիկում բնութագրել է «լիակատար փլուզում»։
«Սուրբ Մարկոսի բազիլիկի ներսում ջուր է, մեկ մետրից բարձր։ Ջուր է տներում եւ խանութներում։ Լիակատար փլուզում է, որովհետեւ սկզբում ջուրը գալիս է ու սկսում վնասել, իսկ հետո, երբ հետ է քաշվում, թողնում է աղ, որը քայքայում է պատերը, հատակները, արվեստի գործերը, խճանկարները եւ էլեկտրական համակարգերը»,- նշել է Ձայան։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը