Թուրքիան սկսել է Կիպրոսի ափերի մոտ անօրինական հորատումը
Թուրքական «Ֆաթիհ» հորատիչ նավը սկսել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում անօրինական հորատումը՝ չնայած ԵՄ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքտայը:
««Ֆաթիհ» հորատիչ նավն ավարտել է հետախուզումն ու նոր առաքելոթւյուն է սկսել Կիպրոսում Կապրաս թերակղզուց դեպի հարավ»,- ասել է նա:
Նա նշել է, որ ԵՄ պատժամիջոցները չեն ազդի Անկարայի ծրագրերի վրա:
Ավելի վաղ Կիպրոսի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու եւ ափամերձ ծանծաղուտի սահմաններում նոր հորատում կատարելու Թուրքիայի ծրագրերը:
Շաբաթվա սկզբին Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել սահմանափակող միջոցների շրջանակային գործիքին՝ ի պատասխան Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի չարտոնված հորատմանը: Այդ շրջանակները թույլ կտան պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական կամ իրավական անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Արեւելյան Միջերկրականում ածխաջրածինների չարտոնված հորատման համար:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը