«Բայդենին հաղթելու համար ինձ Ուկրաինան հարկավոր չէ». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մրցակից Ջո Բայդենին հաղթելու համար Ուկրաինայի կարիքը չունի: Այս մասին Թրամփը հայտնել է Լուիզիանա նահանգում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է Fox Phoenix-ը:
«Քնկոտ Բայդենին հաղթելու համար դիմեմ Ուկրաինայի օգնությա՞նը: Կարիք չկա»,- հայտնել է նա:
Սպիտակ տան առաջնորդը նաև հավելել է, որ նախորդ ընտրություններում իրեն հաջողվել է առանց որևէ մեկի օգնության հաղթել «Բուշերի դինաստիային, այնուհետև՝ Քլինթոնների դինաստիային և Օբամային»:
Թրամփը Բայդենին հաճախ է անվանում «քնկոտ»՝ ակնարկելով, որ նա ի վիճակի չէ արագ արձագանքել և պատասխանել հարցերին:
Հիշեցնենք, որ Թրամփի`Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում՝ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ հեռախոսազրույցը հետախուզության աշխատակցին անհանգստացնող է թվացել, և նա այդ մասին բողոք-դիմում է ուղարկել ղեկավարությանը: Ավելի վաղ հրապարակվել է հեռախոսազրույցի ձայնագրությունը, այնուհետև` նշված բողոքը: Հաստատվել է, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է հետաքննություն իրականացնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնից ազատման հանգամանքների վերաբերյալ: Շոկինը հետաքննություն էր իրականացնում Burisma Group-ի գործունեության վերաբերյալ, որի տնօրենների խորհրդի կազմում էր նաև նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը: Ջո Բայդենը որոշել է մասնակցել 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...