Թուրքիայի պահվածքը լուրջ մտահոգություն է առաջացնում. ԿՀՎ նախկին ղեկավար
Թուրքիայի պահվածքը լուրջ մտահոգություն է առաջացնում: Այս մասին հայտարարել է ԿՀՎ նախկին ղեկավար Դեւիդ Պետրեուսը: Սակայն նա նախկինի պես կարծում է, որ Վաշինգտոնը որպես դաշնակից Անկարայի կարիքն ունի եւ պետք է ջանքեր գործադրի լարված հարաբերությունները հարթելու համար:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում վերջին շրջանում Թուրքիայի կառավարության արտաքին քաղաքականությանը, նա պատասխանել է. «Դա խորին մտահոգություն է առաջացնում, եւ մենք պետք է անկեղծ լինենք մեր թուրք դաշնակիցների հետ: ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում բարդ ժամանակներ են, սակայն երկու երկրները ՆԱՏՕ-ի գործընկերներ են»,- ասել է Պետրեուսը, հաղորդում է CNBC-ը:
«Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանական համակարգերի գնումը, որը Թուրքիային թույլ չի տա ամերիկյան F-35 կործանիչներ գնել, չի ողջունվում»,- հավելել է նա:
Նրա խոսքով՝ Թուրքիան «ՆԱՏՕ-ի համար ռազմավարապես շատ կարեւոր երկիր է»:
Նա նաեւ անդրադարձել է Սիրիայի հյուսիս-արեւելք Թուրքիայի ներխուժման հարցին, որը քննդատել են ամերիկացի օրենսդիրներն ու անվտանգության փորձագետները:
Պետրեուսը նշել է, որ ԱՄՆ ներկայիս առաքելությունը «Իսլամական պետության» պարտությանը հասնելն է: Նա նաեւ նշել է Սիրիայում Թուրքիայի բուֆերային գոտու հստակ տարանջատման անհրաժեշտությունը, որպեսզի «ԱՄՆ-ը որոշի, թե որտեղ պետք է տեղակայվեն իր ուժերը՝ սիրիացի քրդերին պաշտպանելու համար»:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...