Թերապեւտ-շները կօգնեն ԱՄՆ կոնգրեսականներին ազատվել սթրեսից իմփիչմենթի ժամանակ
Pet Partners ոչ առեւտրային կազմակերպության աշխատակիցները Կապիտոլիումի բլուր են բերել հատուկ վարժեցված թերապեւտ-շներ, որպեսզի օգնեն օրենսդիրներին եւ նրանց աշխատակազմերի աշխատակիցներին ազատվել սթրեսից նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի առաջին բաց լսումների օրը, տեղեկացնում է The Washington Post-ը։
Պաշտոնապես ակցիան անմիջականորեն կապված չէ իմփիչմենթի հետ։ Շները, կազմակերպիչների խոսքով, եկել են նրա համար, որպեսզի «Կոնգրեսի աշխատակիցներին, ովքեր չափից ավելի ծանր աշխատանքային տարի են ունեցել, հնարավորություն տան շեղվելու լարված աշխատանքից»։ «Ով, եթե ոչ սիրող, հասկացող եւ քաղաքականապես անաչառ փրչոտ թերապեւտ-կենդանիների թիմը կհանգստացնի ու կմխիթարի այդքան ջանադիր աշխատող կոնգրեսականներին»,- նշել են նրանք։ Բայց օրը պատահականորեն չի ընտրված. չորեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղի են ունեցել ԱՄՆ նախագահի իմփիչմենթի առաջին հրապարակային լսումները՝ Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավաոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորի եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գործերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթի մասնակցությամբ։
Pet Partners-ն իր ակցիայով մտադիր է ուշադրություն հրավիրել ԱՄՆ-ում տարածվող զոոթերապիայի հանդեպ։ Բայց, ինչպես նշում է պարբերականը, գիտական հանրությունն առայժմ չի կարող ճշգրիտ ասել, թե որքանով է այն արդյունավետ։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...