Արեւմտյան Բալկանները Եվրոպայի բաղկացուցիչ մասն են, նրանց ապագան պետք է ԵՄ-ում լինի. Հայկո Մաաս
Գերմանիայի համար պարզ է. Արեւմտյան Բալկանները Եվրոպայի բաղկացուցիչն են, նրանց ապագան պետք է լինի Եվրամիությունում։ Այս մասին DW-ի հարցազրույցում ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը։
Նրա խոսքով՝ Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ համապատասխան բանակցություններ սկսելու մասին որոշման ընդունումը «մեր սեփական ռազմավարական շահերից» է բխում։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է միաձայնություն ԵՄ շարքերում։
«Գերմանիան կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի մենք Եվրամիությունում մշակենք միասնական դիրքորոշում եւ շուտով կարողանանք բանակցություններ սկսել Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիաի անդամակցության մասին»,- ասել է Հայկո Մաասը։
Այդ երկրներն իրենք պետք է համառորեն շարունակեն բարեփոխումների գործընթացը եւ հասնեն հետագա առաջընթացի։ Դա հատկապես կարեւոր է հիմա, ընդգծել է նախարարը, որպեսզի համոզենք թերահավատներին Եվրամիության շարքերում։ Ադ բարեփոխումները պետք է ծառայեն ոչ միայն ԵՄ-ի հետ մերձենալուն, այլեւ մարդկանց շահերին։ «Իրավական պետության ամրապնդումը, վճռական գործողությունները կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ, այս ամենը ցանկացած պետության կենտրոնական խնդիրներն են, որի սիրտը ցավում է իր երկրի ապագայի համար»,- նշել է նա։ Նա ընդգծել է, որ ապագայի պատասխանատվությունը կրում է ոչ միայն կառավարությունը, այլեւ ընդդիմությունը։ Քաղաքական պայքարը եւ մրցակցությունը, որոնք դեմոկրատական հասարակության անքակտելի եւ անհրաժեշտ տարրերն են, չպետք է, սակայն, կաթվածահար անեն երկրի զարգացումը։
2018 թվականի հունիսին կնքված Պրեսպանյան համաձայնագիրը Սկոպիեի եւ Աթենքի միջեւ Մակեդոնիայի՝ Հյուսիսային Մակեդոնիա վերանվանման մասին ցույց տվեց, որ հմուտ ղեկավարումը, քաջությունն ու հեռատեսությունը կարող են լուծել հակամարտությունները, որոնք անլուծելի են թվում, նշել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»