Դուբայի շեյխի ու նրա նախկին կնոջ «իրավական ճակատամարտը». երեքշաբթի կայացել է զույգի երեխաների գործով վերջին դատական լսումը
Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի նախկին կինը՝ արքայադուստր Հայա բին ալ Հուսեյնը, երեքշաբթի բրիտանական դատարանում է հայտնվել՝ իր երեխաների բարեկեցության համար զույգի «իրավական ճակատամարտում» վերջին լսումների համար, գրում է Reuters գործակալությունը:
Հուլիսին երկու կողմերն էլ հայտարարել էին, որ Լոնդոնի Բարձր դատարանում քննվող գործը չի վերաբերում նրանց ամուսնալուծությանը կամ ֆինանսական հարցերին, այլ վերաբերում է իրենց երեխաների խնամակալությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ շեյխը երեքշաբթի կայացած լսմանը ներկա չի գտնվել:
Նախորդ լսումներից մեկում Հայան՝ Հորդանանի հանգուցյալ թագավոր Հուսեյնի 45-ամյա դուստրը և ներկայիս թագավոր Աբդալլահի խորթ քույրը, դատարանին խնդրել է իր երեխաներից մեկին պաշտպանել հարկադիր ամուսնությունից:
70-ամյա շեյխ Մոհամեդը, որը նաև Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահն ու վարչապետն է, արքայադստեր հետ ամուսնացել է 2004 թվականին, ինչը համարվում է նրա վեցերորդ ամուսնությունը: Նա տարբեր կանանցից ունի ավելի քան 20 երեխա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայադուստրը ստիպված է եղել փախչել միլիարդատեր ամուսնուց, երբ վերջինիս մոտ լուրջ կասկածներ են առաջացել կնոջ և նրա բրիտանացի թիկնապահի «չափից շատ մտերմության» վերաբերյալ:
45-ամյա արքայադուստր Հայան իր երկու մանկահասակ երեխաների հետ ապրում է Լոնդոնում՝ Քենսինգթոնյան պալատից ոչ հեռու գտնվող ճոխ առանձնատանը:
Շեյխը Լոնդոնի Բարձր դատարանում հայց էր ներկայացրել 45-ամյա արքայադստեր դեմ:
Այժմ շեյխը փորձում է դատարանի միջոցով հետ ստանալ իր երեխաներին:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...