Փարիզում ֆեմինիստները տապալել են Ռոման Պոլանսկու «Սպա և լրտես» ֆիլմի նախնական ցուցադրությունը (տեսանյութ)
Փարիզում ֆեմինիստները տապալել են ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Սպա և լրտես» ֆիլմի նախնական ցուցադրությունը, գրում է lenta.ru լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ ավելի քան 40 ակտիվիստ արգելափակել է մուտքը դեպի կինոթատրոն, նրանք պարզել են պաստառներ և կոչ են արել բոյկոտել ռեժիսորի ֆիլմը:
Ավելի վաղ ֆրանսիացի դերասանուհի և լուսանկարիչ Վալենտին Մոնյեն մեղադրել է Պոլանսկուն բռնաբարության համար: Կնոջ խոսքով` դեպքը տեղի է ունեցել 1975 թվականին, երբ նա մեկնել էր Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը՝ հանգստի: Նույն ժամանակ այդտեղ է գտնվել նաև ռեժիսոր Պոլանսկին: Շփման ընթացքում ռեժիսորը ֆիզիկական մերձեցման առաջարկ է արել, սակայն աղջիկը հրաժարվել է, այնուամենայնիվ շարունակել է շփումը: Մոնյեի խոսքով` երեկոյան ռեստորանում ընթրիքից հետո տնակում ռեժիսորը բռնաբարել է Մոյնեին:
Պոլանսկուն դեռևա ավելի վաղ մեղադրել էին մեկ այլ բռնաբարության համար: Այս անգամ 1977 թվականին Պոլանսկու զոհն էր դարձել Սամանթա Գեյմերը: Դատախազի խոսքով` 13-ամյա ամերիկուհուն շամպայն և թմրանյութ տալուց հետո ռեժիսորը սեռական ոտնձգություն է կատարել երեխայի նկատմամբ: Պոլանսկին ավելի ուշ ընդունել է մեղքը և համաձայնվել անցնել հոգեբուժական փորձաքննություն, որը դատական գործընթացի մի մասն էր կազմում: Սակայն փախուստի է դիմել Եվրոպա՝ իմանալուն պես, որ դատավորը կարող է չեղարկել պայմանավորվածությունը և երկար ժամանակով նրան բանտ նստեցնել:
Rassemblement de militantes féministes à l’avant-première parisienne de « J’accuse » : « Polanski violeur, cinémas coupables, public complice » pic.twitter.com/6nMFkr02EB
— Romain Jeanticou (@romainjeanticou) November 12, 2019

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...