Արգենտինան դիմել է Ադրբեջանին՝ Ալի Խամենեիի խորհրդականին Բաքվում ձերբակալելու հարցով
Արգենտինան խնդրել է Ադրբեջանին ձերբակալել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին՝ 1994 թվականին Բուենոս Այրեսում AMIA հրեական կենտրոնում պայթյունի գործի հետ կապված: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:
Վելայաթին պետք է մասնակցեր աշխարհի հոգևոր առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 14-15-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Վելայաթին Արգենտինայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ հանդիսանում էր Իրանի արտաքին գործերի նախարարը և, ըստ հաղորդման, մասնակցել է պայթյունի կազմակերպմանը: Այժմ նա Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի խորհրդականն է միջազգային հարցերով:
Արգենտինայի ներկայիս օրենսդրության համաձայն՝ մեղադրյալը պետք է իրավունք ունենա պաշտպանել իրեն դատարանի առաջ:
Նոյեմբերի 8-ին Արգենտինայի արտաքին գործերի նախարարն իր մոտ է հրավիրել Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանին, փոխանցել է նրան Արգենտինայի կառավարության «խոր անհանգստությունը՝ կապված Վելայաթիի Բաքու կատարելիք այցի հետ» և առաջարկել է համագործակցել «Վելայաթիին ձերբակալելու և արտահանձնելու» գործում:
Ենթադրվում է, որ 1992 թվականին մեքենայի պայթյունը, որի հետևանքով Բուենոս Այրեսում ավերվեց Իսրայելի դեսպանատունը, նույնպես կազմակերպել է Իրանը: Այդ պայթյունի հետևանքով զոհվել է 29, վիրավորվել՝ 242 մարդ:
2007 թվականից իրանցիները համարվում են այդ պայթյունի գործով ամենաորոնվող հանցագործներն Ինտերպոլի կողմից: Վելայաթիի այցերի հետ կապված՝ Արգենտինան նմանատիպ խնդրանքով ավելի վաղ դիմել է Մալայզիային, Սինգապուրին և Ռուսաստանին, բայց ապարդյուն:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...