Կինը երկու երեխաների հետ նետվել է շենքի 9-րդ հարկի պատուհանից
Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանի բնակչուհին շենքի 9-րդ հարկի պատուհանից երկու երեխաների հետ դուրս է նետվել, հայտնում է Baza պարբերականը:
Կինը և 3-ամյա դուստրը տեղում մահացել են. բժիշկներն այժմ պայքարում են երկամյա երեխայի կյանքի համար:
Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ ինքնասպանության պատճառը կնոջ անձնական խնդիրներն են եղել:
ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասով՝ սպանություն:
Ինչպես հայտնի է դարձել, կինը մահվանից առաջ երկտող է գրել, որտեղ ներողություն է խնդրել ամուսնուց՝ իր արարքի համար, ինչպես նաև խնդրել է ոչ ոքի չմեղադրել իր արարքի ամար և ամուսնուն իր մահվան պատճառով ազատազրման չդատապարտել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կինն առավոտյան 4 անգամ դիմել է շտապօգնության ծառայությանը՝ կրտսեր դստերը կերակրելու հետ կապված խնդիրների պատճառով: Երեխան վատ է զգացել քաղցի պատճառով, քանի որ կինը բնական կաթի պակաս է ունեցել: Առաջին զանգից հետո կնոջ մոտ շտապօգնության խումբ չեն ուղարկել՝ սահմանափակվելով միայն բանավոր խորհրդատվությամբ և հորդորելով մանկաբույժ կանչել: Կինը շարունակել է զանգել: Վերջին զանգը կինը կատարել է դեպքից մեկ րոպե առաջ:
«Московский комсомолец»-ի տվյալներով՝ կինը 36-ամյա Լյուդմիլա Սոկոլովան է եղել:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...