Հայտնի է ամենաշատ ալկոհոլն օգտագործող երկրների ցանկը. Ռուսաստանն առաջատար հնգյակում չէ
Աշխարհում ալկոհոլի օգտագործման ամենամեծ քանակությունը գրանցվել է Լիտվայում. Լիտվայի բնակիչները տարեկան 12,3 լիտր ալկոհոլ են օգտագործում, նշվում է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության «Health at a Glance 2019» նոյեմբերյան հրապարակման մեջ:
Ռուսաստանը նույնպես հայտնվել է ալկոհոլի ամենամեծ չափաքանակն օգտագործող երկրների տասնյակում: Ներկայացված ժամանակացույցում, սակայն, երևում է, որ երկրում օգտագործվող ալկոհոլի քանակությունը կրճատվել է 2007-ից հետո, մինչդեռ մինչ այդ Ռուսաստանը գլխավորում էր ցանկը:
Լիտվային հաջորդում են Ավստրիան (11,8 լիտր) և Ֆրանսիան (11,7 լիտր), իսկ առաջատար հնգյակը եզրափակում են Չեխիան (11,6 լիտր) և Լյուքսեմբուրգը (11,3 լիտր):
Ցանկի 6-րդ հորիզոնականը կիսել են Լատվիան և Իռլանդիան, որոնց բնակիչները միջինում 11,2 լիտր ալկոհոլ են օգտագործում: Հունգարիան և Ռուսաստանն էլ ցանկում հայտնվել են 7-րդ հորիզոնականում. այս երկրների բնակչությունն օգտագործում է միջինում 11,1 լիտր ալկոհոլ: Ցանկում 8-րդ հորիզոնականը զբաղեցնում է Գերմանիան (10,8 լիտր), 9-րդ-ը՝ Պորտուգալիան (10,7 լիտր) և 10-րդ-ը՝ Լեհաստանը (10,6 լիտր):

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...