Աֆղանստանում ոչնչացվել է թալիբների՝ տեղի դատավորներին սպանած հրամանատարը
Աֆղանական ՌՕՈւ-ն ավիահարվածներ է հասցրել գրոհայիններին եւ ոչնչացրել Լոգար նահանգում դատավորներին սպանած՝ «Թալիբան» արմատական շարժման հրամանատարին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով 1TV հեռուստաալիքին։
Հինգշաբթի Tolo News հեռուստաալիքը, հղում կատարելով ոստիկանությանը, տեղեկացրել է, որ Պակտիա նահանգի չորս դատավոր զոհվել է թալիբների հարձակման ժամանակ Աֆղանստանի արեւելյան Լոգար նահանգում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պաշտոնյաները Պակտիայից մեկնում էին Քաբուլ։ Հետդարձի ճանապարհին Մոհամադ Աղա շրջանում նրանց մեքենայի վրա հարձակվել են զինված մարդիկ։ 1TV հեռուստաալիքի տվյալներով, սակայն, դատավորները երեքն են եղել։
Համաձայն Աֆղանստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության, որը ներկայացնում է հեռուստաալիքը, ՌՕՈւ ավիահարվածների հետեւանքով ոչնչացվել է թալիբների հրամանատար Վաիսուդդինը։ Կառավարական ուժերը օդային հարված են հասցրել այն նույն Մոհամադ Աղա գավառում, որտեղ ավելի վաղ զինյալները սպանել էին դատավորներին։ Բացի այդ, ավիահարվածի ժամանակ ոչնչացվել են եւս երեք զինյալներ։
Khaama Press գործակալությունը, նույնպես հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է, որ ՌՕՈւ-ն ոչնչացրել է բոլոր չորսին շաբաթ երեկոյան։ Սպանված Վաիսուդդինին իշխանություններն անվանում են «խմբավորման առանցքային հրամանատարներից մեկը»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»