Գիտնականները ցույց են տվել, թե ինչ տեսք է ունեցել 300 տարի առաջ ապրած ու խարույկի դատապարտված վհուկ կինը (Photo)
«Վհուկների որսը» միջնադարով չավարտվեց, ու շատ երկրներում շարունակում էին դաժանորեն պատժել վհուկներին նույնիսկ 18-րդ և 19-րդ դարերում։ Ահա այդպիսի մի «վհուկ» էր նաև Լիլաս Էդին՝ շոտլանդացի կին, ով մեղադրվեց վհուկության մեջ ու դաժանորեն դատապարտվեց մահվան՝ խարույկ բարձրացվելու ակնկալիքով։
Լիլիասն ապրում էր 18-րդ դարի սկզբին՝ Շոտլանդիայի Տորիբեռն քաղաքում։ 1704 թ.-ին Լիլիասին հրապարակայնորեն մեղադրեցին վհուկության մեջ։ Նրան ձերբակալեցին ու սկսեցին հարցաքննել՝ դաժանորեն կտտանքների ենթարկելով, որպեսզի նա պատմի ու խոստովանի իր կապը «մութ ուժերի» հետ։ Տեսնելով, որ կինը համառորեն չի խոստովանում իր մեղքը, նրան մահվան դատապարտեցին՝ այրելով խարույկի վրա։

Սակայն Լիլիասը չսպասեց մինչև իր մահվան ու խարույկ բարձրացվելու օրվան, նա ինքնասպան եղավ։ Լիլիասին ուղղակի թաղեցին ու գերեզմանին հաստափոր քար դրեցին, որպեսզի նա չկարողանա այն աշխարհից ևս զբաղվել սև մոգությամբ։ Լիլիասի թաղվելուց 100 տարի անց նրա ոսկորների մնացորդները հանձնվեցին Շոտլանդիայի թանգարաններից մեկին։ Այստեղ գիտնականները Լիլիասի գանգն ու մնացած ոսկորներն լուսանկարեցին ու որոշեցին պահել արխիվում։
Որոշումը ճիշտ էր, քանի որ մի որոշ ժամանակ անց «վհուկի» ոսկորները կորան ու չհասան մեր օրեր։ Սակայն սա չխանգարեց գիտնականներին զբաղվել Լիլիասի արտաքին տեսքի վերականգնմամբ։ Նրա արտաքինը վերականգնվեց երկարաժամկետ աշխատանքներից հետո՝ հիմնվելով գանգի ու այլ ոսկորների լուսանկարների վրա։
Գիտնականները չէին սպասում, որ ի վերջո նրանք կստանան մի ծեր կնոջ պատկեր, ում արտաքինից արդեն պարզ է, որ նա հերթական զոհն է, ով ուղղակի մեղադրվել է չարված հանցագործության մեջ ու հասցվել մահվան։ Պարզ էր նաև, որ Լիլիասի շրջապատում ապրող նախանձախնդիրներն ուղղակի ուզում էին օր առաջ ազատվեց նրանից, քանի որ տեղեկությունը, որ Լիլիասը բավականին լավ տիրապետում էր բուսաբուժությանը, հաստատվեց։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները