Մառա Բաղդասարյանի հորը զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից
Սթրիթռեյսերշա Մառա Բաղդասարյանը հայտնել է, որ Դաշնային միգրացիոն ծառայության որոշմամբ ստուգում անցկացնելուց հետո իր հորը զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից: Նա այս միջադեպի մասին հայտնել է Instagram-ում, փոխանցում է Life-ը:
Աղջիկը տեղադրել է իր բողոքի պատճենը եւ հայտարարել, որ հոր հետ տեղի ունեցողը «անցնում է գրված եւ չգրված օրենքների բոլոր սահմանները»: Նա ուշադրություն է դարձրել այն փաստին, որ նրա հետ ոչ ոք կապ չի հաստատել եւ պատշաճ կերպով չի իրազեկել: Նրա խոսքով՝ իր ընտանիքի համար իրազեկմամբ նամակը միանգամայն անսպասելի էր:
«Մեկ օրում, մեկ պահի մարդուն զրկել են բոլոր փաստաթղթերից… Նա ուղղակի տանից ոչ մի տեղ չի կարող դուրս գալ... Չի կարող ոչ մի բան»,- գրել է նա:
Մառան իրավիճակը բեսպրեդել է անվանել եւ հավելել, որ իր հայրը Ռուսաստանում է ապրել ու աշխատել 30 տարի: Նա նաեւ հիշել է, որ այս տարվա օգոստոսին իր հետ է տեղի ունեցել «բեսպրեդելի համանման դեպք», երբ փորձել է հաշվառվել ավտոդպրոցում իրավունք ստանալու համար: Նրա խոսքով՝ այդ ժամանակ բոլոր տեղեկանքները եւ բժշկական եզրակացություններն անվավեր են համարվել առանց իր իմացության:
«Այս փաստերը գնահատում ենք որպես մեր ընտանիքի հետապնդում»,- նշված է փաստաթղթի տեքստում:
Հիշեցնենք, որ սթրիթռեյսերշա Մառա Բաղդասարյանին ցմահ զրկել են վարորդական իրավունքից 2016 թվականի մայիսին Մոսկվայում սկանդալային ավտոարշավներից հետո: Սակայն նույնիսկ դրանից հետո նրան բազմիցս ձերբակալել են մեքենա վարելիս:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...