«Մենք դուրս կգանք Սիրիայից միայն մյուս պետությունների դուրս գալուց հետո». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը դուրս չի գա Սիրիայից, քանի դեռ այնտեղ են գտնվում այլ պետությունների զորքերը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Էրդողանի խոսքով՝ Անկարան դուրս չի գա Սիրիայից, քանի դեռ այնտեղ կան «ահաբեկիչներ», իսկ Սիրիայում Թուրքիայի գործողությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ երկու երկրներն ունեն 911 կմ ընդհանուր սահման:
«Մենք դուրս կգանք միայն այլ պետություններից հետո: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Իրանը Սիրիայի հետ ընդհանուր սահման չունեն»,- հավելել է Թուրքիայի նախագահը:
Նա նշել է նաև, որ Թուրքիան ընդունում և աջակցում է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությանը:
Էրդողանը նաև մեղադրել է ԱՄՆ-ին պայմանավորվածությունները չկատարելու և «Սիրիայի ազգային ինքնապաշտպանության ջոկատներին», որոնց Թուրքիան անվանում է ահաբեկիչներ, տարածաշրջանից դուրս բերելու գործում չաջակցելու համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պարեկային հերթապահություն է անցկացնում քուրդ զինյալների հետ Ռաս էլ Այն և Ղամիշլի քաղաքների միջև ընկած տարածքում: Սակայն Ռուսաստանը պայմանավորվածությունները կատարում է, և ռուս-թուրքական պարեկային հերթապահությունը Սիրիայի հյուսիսում շարունակվում է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրը հարվածներ էր հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, պետք է մտնեին ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»