Լիբանանում ցուցարարները հավաքվել են պետական հիմնարկների առաջ՝ խոչընդոտելով նրանց աշխատանքին
Բեյրութում և Լիբանանի այլ խոշոր քաղաքներում ցուցարարներն արդեն երկրորդ օրն է՝ պետական հիմնարկների առջև բողոքի ակցիաներ են անցկացնում՝ երկրի իշխանություններին ուղղված մի շարք պահանջներով, գրում է РИА Новости-ն։
Արդեն երկու օր է՝ Կենտրոնական բանկի, Կրթության նախարարության, բջջային կապը սպասարկող կազմակերպությունների և այլ պետական կառույցների շենքերի մոտ ուսանողները, աշակերտները բողոքի ակցիա են անցկացնում։
Բողոքի ցույցի մասնակիցներն առաջին հերթին պահանջում են կենսապայմանների բարելավում, սոցիալական բարեփոխումներ՝ միևնույն ժամանակ կոչ անելով որքան հնարավոր է արագ ձևավորել փրկության անցումային կառավարություն և պատասխանատվության ենթարկել բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կապ ունեն կոռուպցիոն սխեմաների և պետական միջոցների մսխման հետ։
Բեյրութի կենտրոնական հրապարակներում շարունակվում են բազմահազարանոց հակակառավարական ցույցերը։ Հասարակական շարժումը ձևավորել է համակարգող խորհուրդ, որի կազմի մեջ է մտնում 100 քաղաքացիական հոսանք: Նշված խորհրդին զուգահեռ՝ զանգվածային ցույցեր են անցկացնում նաև ձախ հոսանքի կողմնակիցները․ ձախ հոսանքը գլխավորում է Կոմունիստական կուսակցությունը և դեմոկրատական երիտասարդական միավորումը։
Հիշեցնենք, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հոկտեմբերի 29-ին հայտարարել էր հրաժարական տալու որոշման մասին: Հարիրին նշել էր, որ իր հրաժարականով ինքը կատարում է ցուցարարների պահանջը:
Հոկտեմբերի 24-ին Սաադ Հարիրին իր հեռուստատեսային ելույթում հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել ցուցարարների ներկայացուցիչների հետ և քննարկել իրավիճակի լուծման տարբերակները:
Համաժողովրդական բողոքի ակցիաներն ուղղված են երկրի քաղաքական ինստիտուտների դեմ: Լիբանանի բնակիչները, որոնք ներկայացնում են տարբեր կրոնական խմբեր, մեղադրում են քաղաքական գործիչներին իշխանության չարաշահման և պետության ռեսուրսները սեփական հարստացմանն ուղղելու համար: Խորանում են ֆինանսական դժվարությունները, շրջանառությունից անհետանում է ԱՄՆ դոլարը, լիբանանյան ֆունտն ավելի ու ավելի է արժեզրկվում:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...