Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին Պահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել Պետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմ Ափսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ Քոչարյան Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերը Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Իրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներ Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանը Ալեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետը ԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծը Ալեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ում

Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԻրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներՀամաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանըԱլեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետըԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. ReutersԱյսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարինՏեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդՍտորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարարՄեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթներըԴատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվիՌուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչՄարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 03.07.2026Պետական, համայնքային նշանակության ապորինի շենքը ո՞րն աԸնդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներումԳագիկ Բեգլարյանը կմնա կալանավորվածԸնտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայատվելՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըՆա կմնա բոլոր գյումրեցիների հիշողության մեջ՝ որպես քաղաքի ամենավառ, կենսախինդ ու բարի գույներից մեկըԱրմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԹեհրանՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03․07․2026
Հայաստան

Չեխիան առաջիններից մեկն է վավերացրել Հայաստանի եւ ԵՄ միջեւ համաձայնագիրը. դեսպան

Չեխ-հայկական հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են։ Այս մասին ասել է Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ընդգծելով, որ խոսքն առաջին հերթին քաղաքական հարաբերությունների մասին է, դեսպանը հիշեցրեց վերջերս Հայաստանի եւ Չեխիայի վարչապետերի հանդիպումը Նյու Յորքում, ՄԱԿ ԳՎ շրջանակում։ Սակայն կա չօգտագործված պոտենցիալ, առաջին հերթին տնտեսական ոլորտում, ավելացրել է դեսպանը՝ նշելով, որ վարչապետ Փաշինյանը ողջունել է ավելի շատ չեխական ներդրումները Հայաստանում։ «Երկու կողմերը կարծում են, որ կարելի է ավելին անել առեւտրային հարաբերությունների ընդլայնման համար»,- ասել է դեսպանը՝ ավելացնելով, որ հաջորդ տարվա սկզբից ոչ ուշ նախատեսվում է անցկացնել միջկառավարական հանձնաժողովի նիստ։ Նախատեսվում է նաեւ կազմակերպել բիզնես-համաժողով։

Խոսելով Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների մասին՝ դեսպանն ընդգծեց, որ Չեխիան առաջիններից մեկն է վավերացրել համաձայնագիրը։ «Մենք կարծում ենք, որ համաձայնագիրը նախադրյալներ է ստեղծում Հայաստանի եւ ԵՄ եւ Հայաստանի ու առանձին երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար»,- նշել է դեսպանը։ Նա հատուկ կարեւորություն է տվել «Արեւելյան գործընկերության» մեխանիզմին։ Միաժամանակ, որպես ԵՄ-ի հետ հանրապետության համագործակցության զարգացման գլխավոր նախապայման նա նշել է բարեփոխումներն արդարադատության ոլորտում։ Դեսպանը ողջունել է գործողություններն այս ուղղությամբ եւ համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ։

Պատասխանելով տարանցման վիզաների տրամադրման խստացման մասին հարցին՝ դեսպանն ասել է, որ դա, ըստ երեւույթին, կապված է չարաշահումների եւ խախտումների հետ։ Դեսպանի խոսքով՝ դա ոչ մի կերպ կապված չէ Հայաստանի եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի ազատականացման մասին երկխոսության հետ, եւ Չեխիան վետո չի դրել աշխատանքային հանձնաժողովում։

Դեսպանը նաեւ նշել է, որ Չեխիայի ղեկավարությունը հրավիրել է Հայաստանի վարչապետին այցելել Պրահա։ Այցը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա եկող տարի։

Պատասխանելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության եւ ԵՄ-ի հետ համագործակցության ճանապարհին խոչընդոտների մասին հարցին՝ դեսպանը համաձայնեց, որ կանոնները կազմակերպություններում տարբեր են։ Զուտ տեսականորեն խոչընդոտ կարող է լինել այն, եթե Հայաստանը չկատարի պահանջները, բայց քաղաքական առումով չեմ կարծում, թե խոչընդոտներ կան, ասել է դեսպանը։ Չեխ դիվանագետի կարծիքով՝ Հայաստանը եւ Չեխիան կարող են համագործակցել նանոտեխնոլոգիաների, տրանսպորտային ենթակառուցվածքի, էներգետիկայի (ներառյալ միջուկայինը) ոլորտներում։ «Հայաստանը ՏՏ շատ լավ մակարդակում է, հետաքրքիր է զարգացնել կապերը բուհերի միջեւ»,- նշել է դեսպանը։

Պատասխանելով Հայաստանի եւ ՌԴ հարաբերությունների մասին հարցին՝ դեսպանը նշել է, որ դա Հայաստանի քաղաքական գործիչների հարցն է, այլ ոչ թե Չեխիայի դեսպանի։ «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար Ռուսաստանը բացառիկ կարեւոր ռազմավարական գործընկեր է»,- ավելացրել է դիվանագետը։