Ֆուտբոլի քաղաքականացման շարունակման դեպքում, երկրպագուներս ստիպված ենք լինելու անձամբ զբաղվել ֆուտբոլի ապաքաղաքականացմամբ
Հայտարարություն❗❗❗
Հարգելի ֆուտբոլասերներ` հետևելով հայկական ֆուտբոլում տեղի ունեցող գործընթացներին, արատավոր դրսևորումներին և բացասական զարգացումներին, մինչ այժմ բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունների մասին։ Ցավոք, ոչ միայն իրավիճակը չշտկվեց, այլև ստանում է էլ ավելի բացասական երագներ, քանի որ փորձ է արվում քաղաքականացնել ֆուտբոլը։ Մասնավորապես, ՀՖՖ գործկոմի անդամ, քաղաքական պաշտոն զբաղեցնող, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երեկ արված հայտարարությունը, որը որակում ենք ոչ այլ ինչ, քան քաղաքական ազդեցություն գործադրելու փորձ։ Պետք է ընդգծել, որ անկախ Red Eagles ֆան շարժման և ՀՖՖ-ի միջև առկա տարաձայնություններից և խնդիրներից, անթույլատրելի ենք համարում ֆուտբոլի քաղաքականցման ցանկացած փորձ, կոչ անելով տուրք չտալ «գայթակղություններին», պահպանել կոռեկտություն և չեզոքություն, ցուցաբերել պրոֆեսիոնալիզմ, միաժամանակ տեղեկացնում ենք, որ ֆուտբոլի քաղաքականացման շարունակման դեպքում, երկրպագուներս ստիպված ենք լինելու անձամբ զբաղվել ֆուտբոլի ապաքաղաքականացմամբ։
#RedEagles

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ