Իրաքում անցկացվող բողոքի ցույցերից հասցված վնասի չափը հասել է 6 մլրդ դոլարի
Իրաքում անցկացվող բողոքի ցույցերից հասցված վնասի չափը հասել է 6 մլրդ դոլարի։ Այս մասին հայտարարել է Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Աբդել Կարիմ Խալաֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ցույցերի հետեւանքով երկրին հասցված վնասի չափը հասել է 6 միլիարդ դոլարի»,- իրանցի գեներալին է մեջբերում Al Hadath հեռուստաալիքը։ Նա Բաղդադում, երկրի կենտրոնական մասի մի շարք քաղաքներում եւ հարավում տեղի ունեցող ցույցերի մասնակիցներին կոչ է արել հրաժարվել բռնություններից եւ պետական հաստատությունների, արդյունաբերական ձեռնարկությունների վրա հարձակումներից, հատկապես՝ նավթային ոլորտում։
Իրաքյան բանակի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչը հաստատել է խաղաղ ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքները եւ հայտնել է, որ զինվորականները «ցուցարարների հետ բախման դեպքում ռազմական արկեր չօգտագործելու խստագույն հրաման են ստացել»։
Իրաքում հոկտեմբերի սկզբից շարունակվում են կյանքի պայմանների վատացման, գործազրկության եւ կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերը։ Համարյա ամենուր դրանք ուղեկցվում են բռնությամբ եւ անկարգություններով։ Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովի վերջին տվյալներով՝ այս ընթացքում զոհվել է ավելի քան 260 մարդ, տուժածների թիվը հասնում է 12 000-ի։ Անցյալ շաբաթվանից մայրաքաղաքում եւ երկրի այլ քաղաքներում շարունակվում է քաղաքացիական անհնազանդության անժամկետ ակցիան՝ հազարավոր մարդիկ արգելափակում են մայրաքաղաքի փողոցները եւ պողոտաները, անվադող եր են այրում՝ պարբերաբար բախման մեջ մտնելով ոստիկանների եւ անվտանգության ուժերի հետ։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետ...