Գիտնականները համեմատել են տղամարդկանց եւ կանանց հումորի զգացողությունը
Տղամարդիկ միջինն ավելի զարգացած հումորի զգացողություն ունեն, քան կանայք։ Այսպիսի հայտարարություն են արել Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների գիտնականները մասշտաբային հետազոտության արդյունքում, տեղեկացնում է Planet- today-ը՝ հղում կատարելով Psychology Today-ին։
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են թեմայի վերաբերյալ արդեն առկա հետազոտությունները եւ պարզել, որ տղամարդիկ միջինը փոքր-ինչ ավելի ծիծաղելի են կատակում, քան կանայք։ Բայց դա, ինչպես հատկապես ընդգծում են հոգեբանները, չի նշանակում, թե բոլոր տղամարդիկ են ավելի լավ կատակում, քան կանայք։
«Փորձերը, որոնց մասնակիցներին խնդրել են, օրինակ, հորինել ծիծաղելի մակագրություններ նկարների համար, ցույց են տալիս, որ տղամարդիկ ընդհանուր առմամբ ավելի լավ են լուծում այս խնդիրը, քան կանայք։ Դա թույլ է տալիս մեզ ենթադրել, որ հումորի զգացողությունը ավելի ուժեղ զարգացած է տղամարդկանց մոտ։ Բայց դա չի նշանակում, թե կանանց մեջ չկան իսկապես տաղանդավոր ներկայացուցիչներ հումորի հետ կապված մասնագիտություններում»,- նշում են հոգեբանները։
Փաստը, որ տղամարդիկ, դատելով վիճակագրությունից, միջինն ավելի լավ են կատակում կանանցից, բացատրվում է շատ պարզ՝ հումորը վաղուց վերածվել է գործիքի, որի օգնությամբ տղամարդիկ մրցակցում են միմյանց հետ կանանց ուշադրությունը գրավելու համար։ Հետեւաբար, գործի է անցել արդեն էվոլյուցիոն գործոնը, որը նպաստում է հումորի լավ զգացողություն ունեցող մարդկանց ավելի ակտիվ բազմացմանը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը