Անսպասելի կապ է հայտնաբերվել սթրեսային խանգարումների եւ ծանր վարակների միջեւ
Սթրեսային խանգարումները մեծացնում են կյանքին սպառնացող այնպիսի վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են՝ մենինգիտ եւ սեպսիս: Նման եզրակացության են եկել նոր հետազոտության հեղինակները: Հետազոտությունը հրապարակվել է The BMJ-ում:
Նախորդ հետազոտությունները եւս սթրեսային խանգարումները կապել են հոգեբանական եւ ֆիզիկական առողջության հետ:
Նոր հետազոտության մեջ գիտնականների միջազգային խումբը վերլուծել է ազգաբնակչության եւ առողջապահության շվեդական ռեգիստրները՝ պարզելու համար, թե կա արդյոք կապ վնասվածքի եւ այլ դժբախտ պատահարների ծանր հոգեբանական արձագանքի եւ դրանից հետո առաջացած կյանքի համար վտանգ ներկայացնող վարակների միջեւ, ինչպես օրինակ՝ սեպսիս, էնդոկարդիտ, մենինգիտ եւ նյարդային կենտրոնական համակարգի այլ վարակներ:
Դրա համար գիտնականներն ուսումնասիրել են 144 919 պացիենտի մասին տվյալներ, որոնք սթրեսային խանգարումներն են ունեցել, ինչպես նաեւ այդ պացիենտների 184 612 հարազատ եղբայրների եւ քույրերի մասին տվյալները, 1 449 190 այլ մարդկանց տվյալները, որոնք սթրեսային խանգարումներ չեն ունեցել:
Հաշվի առնելով ընտանեկան անամնեզն ու այլ ֆիզիկական կամ հոգեբանական վիճակ, գիտնականները կապ են գտել սթրեսային խանգարումների եւ վերոնշյալ բոլոր վարակների միջեւ: Ամենաբարձր հարաբերական ռիսկերը վերաբերել են մենինգիտին (63%) եւ էնդոկարդիտին (57%):
Երիտասարդ տարիքում ախտորոշման եւ հոգեբանական հիվանդությունների առկայության դեպքում (հատկապես հոգեակտիվ նյութերի օգտագործման հետ կապված խանգարումները) նկատվել է լուրջ վարակների զարգացման ռիսկերի աճ:
Գիտնականները նշում են, որ անհրաժեշտ է հետագա հետազոտություններ անցկացնել՝ բարելավելու կենսակերպի գործոնների դերը, ինչպես նաեւ սթրեսային խանգարումների բուժման միջոցները: Դա կհանգեցնի կյանքին սպառնող վարակների ռիսկի նվազեցմանը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը