Libra-ն մեծացրել է մեկ այլ թվային գլոբալ արժույթի ստեղծման շանսերը
Թեեւ Facebook Libra կրիպտոարժույթը կարող է հավանության չարժանանալ, բայց մեկ այլ թվային գլոբալ արժույթի ստեղծման հնարավորություններն այսօր ավելի բարձր են, քան երբեւէ։ Այս մասին CNBC-ի հարցազրույցում ասել է Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի նախագահ Բեաթրիս Վեդեր դի Մաուրոն։
Facebook-ը հայտարարել էր հունիսին իր կրիպտոարժույթի թողարկման մասին, բայց այդ ժամանակվանից բախվել է տարբեր խոչընդոտների։ Գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ցուցմունքներ է տվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների կոմիտեին, բայց օրենսդիրները դեռեւս բավարարված չեն։
Բեաթրիս Վեդեր դի Մաուրոյի խոսքով՝ Libra-ն հազիվ թե կանաչ լույս ստանա։ «Libra-ն ցնցել է կենտրոնական բանկերին»,- ասել է նա, որովհետեւ գլոբալ թվային արժույթը, որն աջակցվում է մասնավոր սեկտորի կողմից, հանկարծ իրական հնարավորություն է դարձել։
«Հենց այդ պատճառով, հավանական է, դա տեղի չի ունենա, որովհետեւ, ինչպես գիտեք, կարգավորիչներն այսօր ուղղակի ասում են, որ մենք դա թույլ չենք տա»,- ասել է նա։
Նա նշել է, որ Libra-ն «սպառնալիք» է ներկայացնում կենտրոնական բանկերին, քանի որ կարող է արագ համաշխարհային ցանցի կողմից աջակցվող միջազգային արժույթ դառնալ։ Բայց դա չի նշանակում, թե աշխարհը պատրաստ չէ Libra-ի նման մի ինչ-որ բանի, ասել է Վեդեր դի Մաուրոն։
«Հավանականությունը, որ դա տեղի կունենա կամ մասնավոր սեկտորից, կամ այն պատճառով, որ կենտրոնական բանկերն ինչ-որ բան կանեն, այժմ բարձր է»,- ասել է նա։ «Կենտրոնական բանկերը կկարողանան, եթե միավորվեն, ինքնուրույն թողարկել գլոբալ արժույթ»։ Դա կարող է դառնալ քայլ առաջ այն բանի համեմատ, թե ինչպես է աշխատում ներկայիս միջազգային արժութային համակարգը։
«Իրականում գլոբալ արժույթով միջազգային արժութային համակարգը առավելություններ կունենա ներկա համակարգի համամետ, որտեղ տիրապետում է դոլարը»։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը