Ուզում եք երկար ապրել՝ քիչ մտածեք, խորհուրդ են տալիս գիտնականները
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականներն ուսումնասիրել են ուղեղի հյուսվածքը երկարակյացների (100 տարեկանից ոչ պակաս մարդկանց) մահվանից հետո եւ համեմատել այն 60-70 տարեկանում մահացած մարդկանց հյուսվածքի հետ, տեղեկացնում է Fox8-ը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր մահացել են ավելի երիտասարդ հասակում, REST (RE-1 Silencing Transcription) սպիտակուցի ավելի ցածր մակարդակ են ունեցել, որը հանգստացնում է ուղեղի ակտիվությունը։
Հետազոտության համաձայն՝ ուղեղի չափից ավելի ակտիվությունը կապված է կյանքի տեւողության կրճատման հետ, այն դեպքում, երբ նման գերակտիվության ճնշումը երկարացնում է կյանքը։
Հետազոտությունը հիմնված է մարդու, մկների եւ որդերի ուղեղի հետազոտության արդյունքների վրա։
Ստացված արդյունքները «կարող են բավական հեռուն գնացող հետեւանքներ ունենալ ֆիզիոլոգիայի եւ կյանքի տեւողության վրա»,- ասվում է Բրյուս Յանկերի՝ Հարվարդի բժշկական դպրոցի գենետիկայի եւ նյարդաբանության պրոֆեսորի հայտարարությունում։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը