ՀՔԾ պարզաբանումը՝ Արա Բաբլոյանի հայտարարության առնչությամբ. մանրամասներ հարցաքննությունից
Հատուկ քննչական ծառայությունն անդրադարձել է հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը, որտեղ վերջինս ասել էր. «Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»:
Այս առնչությամբ, ՀՔԾ պարզաբանման մեջ ասվում է.
«Հաշվի առնելով այս հայտարարության ուղղությամբ քննություն սկսելու հետ կապված լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված բազմաթիվ հարցադրումներն ու հանրության հետաքրքրությունը հիշյալ հարցի շուրջ` հարկ ենք համարում հայտնել, որ Արա Բաբլոյանն այս հայտարարության կապակցությամբ քննիչի կողմից իրեն ուղղված հարցադրմանը բառացի պատասխանել է հետեւյալը. «Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում եւ պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել:
Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաեւ Նիկոլ Փաշինյանի դեպքում:
Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են: Իմ կողմից տրված հարցազրույցի մասով ավելացնելու այլ բան չունեմ»:


















































ՀՀ քննչական կոմիտեի շենքից 590 000 դոլար գողանալու դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել
Երիտասարդը բարձրաձայն հայհոյել է, իսկ հետո դանակով հարվածել իրեն դիտողություն անողին
Քոչարյանի դատի ժամանակ հավաքի մասնակցին ծեծելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել. բազմաբեկոր, տեղաշարժված կոտրվածքներ
33-ամյա ալֆոնսը, ամուսնանալու խոստում է տվել եւ խաբերութամբ գումար հափշտակել 11 «հարսնացուներից». ՔԿ
Վրացի ամուսինները Հայաստանում երկու քաղաքացու են սպանել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին