Ստոցկայայի երեխաների հայրը Կիրկորո՞վն է. երգչուհին անկեղծացել է
Երգչուհի եւ դերասանուհի Անաստասիա Ստոցկայան պաշտոնական հայտարարություն է արել երեխաների վերաբերյալ։ Ըստ սոցիալական ցանցերի օգտատերերի՝ 36-ամյա կատարողի որդին ու դուստրը շատ նման են Ֆիլիպ Կիրկորովին, որի հետ Ստոցկայան սիրավեպ է ունեցել 2000-ականների սկզբին։ Դերասանուհին նշում է, որ չի պատրաստվում ԴՆԹ թեստ կատարել, քանի որ նույնիսկ դրանց արդյունքների հրապարակումից հետո մարդիկ կշարունակեն բամբասանքներ տարածել։
«Ինչո՞ւ ես ԴՆԹ թեստ անցկացնեմ։ Ի՞նչ հիմարություն։ Եթե ես անեմ դա, ամեն դեպքում բոլորը կարծելու են, թե նրանց հայրը Ֆիլիպն է։ Մարդիկ, ըստ էության, ցանկանում են, որ այդպես լինի, նրանց ինտրիգ է հարկավոր, լեգենդ։ Այդպիսին է մարդու հոգեբանությունը։ Ամուսինս նման է Ֆիլիպին, ես նման եմ Ֆիլիպին։ Հայրս ինչ-որ կերպ նման է Ֆիլիպյն։ Մարդիկ երեխաների հետ իմ յուրաքանչյուր լուսանկարի մեկնաբանություններում գրում են, թե իբրեւ ԴՆԹ թեստ հարկավոր չէ, հասկանալի է՝ ով է հայրն՝ ակնարկելով Կիրկորովին։ Դա չի ավարտվում։ Երբեմն, երբ տրամադրություն չեմ ունենում, կարող եմ ջնջել այդպիսի մեկնաբանությունները, կարող եմ գրել, թե իբրեւ, այո, երեխաները Կիրկորովից են»,- «Ռուսսկոյե ռադիո»-ի եթերում հայտարարել է Անաստասիա Ստոցկայան։
Այսօր Ստոցկայան ջերմությամբ է հիշում ժամանակները, երբ համագործակցում էր Կիրկորովի հետ։ Նրանց միջեւ եղել են անհամաձայնություններ, սակայն ընդհանուր առմամբ Ֆիլիպը նրան շատ լավ է վերաբերվել։ Ստոցկայան խոստովանել է, որ մինչ այժմ սիրում է ռուսական փոփի արքային։
«Ես նրա համար պարզապես արտիստ չէի, որը գումար է բերում. մենք ընկերներ էինք։ Ես նրան սիրահարված էի որպես մաեստրո, մինչեւ այժմ էլ սիրում եմ։ Այո, մենք նեղացել ենք միմյանցից։ Այո, մենք նեղանում էինք միմյանցից։ Մենք արտիստներս յուրօրինակ երեխաներ ենք, այդ պատճառով ինչ-որ պահերի մեզ համապատասխան կերպ ենք պահել»,- նշել է Ստոցկայան։

















































Դստեր 8-ամյակը նշելու համար Ֆիլիպ Կիրկորովը մեկ մլն ռուբլի է ծախսել (տեսանյութեր)
Համերգի ընթացքում Կիրկորովին ծաղկեփնջի փոխարեն հսկայական սաղմոն են նվիրել (լուսանկար)
Ֆիլիպ Կիրկորովը գետնին է տապալել երգչուհի Ժասմինին (Տեսանյութ)
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ