Աշխարհի գավաթ․ Լեւոն Արոնյանը դուրս մնաց պայքարից
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը (2758) ավարտեց պայքարը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Քառորդ եզրափակիչում նա չկարողացավ հաղթահարել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2774) արգելքը։ Երկու հիմնական պարտիաներում ոչ ոքիներից հետո պայքարը տեղափոխվել էր թայ-բրեյք։ Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով խաղաց ոչ ոքի, իսկ երկրորդ պարտիայում սեւերով հասել էր զգալի առավելության եւ համակարգիչը կանխատեսում էր հայ գրոսմայստերի հաղթանակը, սակայն Արոնյանը կոպիտ սխալ թույլ տվեց եւ տանուլ տվեց։
Վաշյե-Լագրավը կիսաեզրափակիչում կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի (2758) հետ, որը 1,5։0,5 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրին Սյոնգին (2707)։
Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ չինացի Դին Լիրենը (2811), որը 1,5։0,5 հաշվով հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին (2759)։
Դին Լիրենի մրցակիցը կլինի ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի (2732) եւ չինացի Յանջի Յուի (2763) զույգի հաղթողը։ Վիտյուգովն ու Յուն թայ-բրեյքում վիճարկում են կիսաեզրափակիչի ուղեգիրը։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։ Գավաթակիրը կստանա 110 հազար դոլար, քառորդ եզրափակիչում պարտություն կրածը՝ 35 հազար դոլար։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար