Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը
Սպորտ

Եղել եմ բարձրում, տեսել եմ նաև ցածրը. հիմա ուզում եմ հաճույք ստանալ ֆուտբոլից. Օզբիլիսը՝ Փյունիկ տեղափոխության մասին

 

Մի փոքր անիրական թվացող տեսարան է․ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում նստած՝ Արաս Օզբիլիսը պատմում է՝ ինչպես «Այաքսի» ակադեմիայի սանը որոշեց տեղափոխվել Հայաստանի առաջնություն, ինչ դժվարությունների է հանդիպել ֆուտբոլային կարիերա ստեղծելու ճանապարհին ու ինչն է ստիպել ամեն անգամ վեր կենալ ու առաջ քայլել ստացած վնասվածքներից հետո։

Այս խոսակցությունը ժամանակ առ ժամանակ ընդհատում են Ավանի ակադեմիայի երեխաները, որոնք մարզումից հետո, տեսնելով Օզբիլիսին, շտապում են նախքան տուն գնալը լուսանկարվել ֆուտբոլիստի հետ։ Իսկ Օզբիլիսը, որի հետ լուսանկարվելու առիթներ կունենանք արդեն ամեն շաբաթ, ոչ մեկին չի մերժում։

ArmSport.am-ը ներկայացնում է «Փյունիկի» նորեկ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ իր հարցազրույցը։

- Ինչպե՞ս ստացվեց «Փյունիկ» տեղափոխությունը: Ի՞նչ հանգամանքներ հաշվի առաք առաջարկն ընդունելիս։

-Երկար ժամանակ խոսել եմ Ռոբերտ Արզումանյանի հետ, նրա հետ շփման մեջ եմ եղել։ Նա ինձ հարցնում էր՝ ուզո՞ւմ եմ գալ։ Ամենակարևոր հանգամանքն այն էր, որ ես ուզում էի գալ այստեղ։ Այլ տարբերակներ էլ ունեի, բայց կարծում եմ՝ իմ կարիերայի այս փուլում, այստեղ գալը լավ էր։ «Փյունիկը» մի թիմ է, որն ուզում է գնդակով խաղալ։ Ուստի, ուրախ եմ այստեղ լինելուս համար։

-Արդյոք սա հետքայլ չէ՞ր։

-Կարող եք այն որպես հետքայլ դիտարկել, բայց երբեմն կարող ես մի քայլ հետ անել, երկու քայլ առաջ անելու համար։ Ես իմ կարիերայում ամեն ինչ եմ տեսել․ թոփ-թիմեր, կարգով ցածր թիմեր։ Ես ուղղակի ուզում եմ բավականություն ստանալ ֆուտբոլից։ Դրա համար էլ երեխա ժամանակ սկսեցի ֆուտբոլ խաղալ ու այստեղ ևս եկել եմ դրանից բավականություն ստանալու համար։

-Իսկ ի՞նչ կտա այն Ձեզ կարիերայի աճի տեսանկյունից։

-Ամենակարևորը խաղեր ունենալն է։ Անցած տարի ես շատ չեմ խաղացել։ Ահա թե ինչու ուղղակի ուզում եմ խաղալ։ Իհարկե, որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ միշտ էլ մտածում ես կարիերայիդ մասին, թե որքան հեռու կարող ես գնալ։ Ինչպես արդեն ասացի՝ ես բարձրում եմ եղել, տեսել եմ նաև ցածրը․․․Ինձ համար ամենակարևորը ֆուտբոլից հաճույք ստանալն է։

-Հայաստանի առաջնության մասին ի՞նչ կարծիք ունեք։

-Կարծում եմ՝ վերջին տարիներին այն աճում է։ Երեխաների, դեռահասների համար լավ է, որ տեսնեն՝ ֆուտբոլը նորից մասսայականություն է վայելում այստեղ։ Այո՛, Հայաստանի առաջնությունն աճում ու զարգանում է։ Այն միայն ավելի լավը կարող է դառնալ։

-Տրանսֆերային պատուհանի ընթացքում խոսվում էր նաև Ձեր՝ Երևանի «Արարատ» տեղափոխվելու հավանականության մասին։ Բանակցություններ ընթացե՞լ են։

-Այո՛, բանակցում էի և՛ նրանց, և՛ «Փյունիկի» հետ ու ընտրեցի «Փյունիկը»։

-Ինչո՞ւ։

- (Մտածում է՝ հեղ․) Որովհետև ֆուտբոլի ոճը․․․նրանց գնդակով խաղը․․․ես ուղղակի այդպես զգացի։

-Հայկական այլ թիմերից առաջարկներ եղե՞լ են այս ընթացքում։

-Ոչ, ոչ, ոչ։ Ուրիշ ոչ մեկի հետ չեմ խոսել։

-Իսկ արտասահմանի՞ց։

-Այո, անկեղծ ասած, շատ տարբերակներ ունեի։ Նույնիսկ Եվրոպայից։ Կարող էի գնալ Ավստրիա, բայց ինչպես արդեն ասացի, ամենակարևորն այն էր, որ ես ուզում էի այստեղ գալ։

-Մտածում էիք՝ այդ թիմերում խաղաժամանակ չե՞ք ստանա։

-Ո՛չ, խաղալ-չխաղալու հարցը չէր։ Ես հիմա ընտանիք, երեխաներ ունեմ ու կարիերայիս, կյանքիս այս փուլում մտածեցի, որ այստեղ գալն ու այստեղ խաղալը լավ է, քանի որ կյանքում բացի ֆուտբոլից այլ բաներ էլ կան, իհարկե։

-«Բեշիքթաշ» տեղափոխվեցիք 2016 թվականին․ ինչպե՞ս ստացաք այնտեղ հանդես գալու առաջարկը։

-Եվրոպա լիգայի շրջանակում նրանք խաղում էին «Լոկոմոտիվի» հետ, Մոսկվայում էին, կապ հաստատեցին ինձ հետ, ուզում էին հանդիպել, ասացին, որ իսկապես ուզում են ձեռք բերել ինձ։ Խոսակցությունն այդպես սկսվեց։

-Թուրքական ակումբի առաջարկն ընդունելուց մտավախություն չունեի՞ք, որ հայ երկրպագուները կտրուկ կարձագանքեն դրան։

-Ո՜չ, եթե վախենայի, չէի գնա այնտեղ։ «Սպարտակն» ուզում էր բաց թողնել ինձ, ու ես, իհարկե, պիտի այլ տարբերակներ փնտրեի, իսկ «Բեշիքթաշը» մեծ ակումբ է։ Նրանք ինձ 4,5 տարվա պայմանագիր կնքելու հնարավորություն տվեցին, ու իմ այդ ժամանակվա կարգավիճակում ես արեցի այդ ընտրությունը։

-«Բեշիքթաշ» տեղափոխվելուց հետո վարձակալությամբ այլ ակումբներ տեղափոխությունները հետևեցին մեկը մյուսին․ ինչո՞ւ այդպես ստացվեց։

-Որովհետև մարզիչն այդ ժամանակ ինձ հնարավորություն չէր տալիս։ Ես վնասվածքից նոր էի վերականգնվել ու դժվար էր։ Նախորդ տարիներին երկար չէի խաղացել։ Հանգամանքների բերումով այդպես եղավ, այդպիսի բաներ լինում են ֆուտբոլում։ Դրա համար էլ հիմա ուզում եմ վայելել ֆուտբոլը։

-Փորձենք ամփոփել այդ թիմերում անցկացրած ժամանակները․

- «Ռայո Վալյեկանո»․ Բախտս մի քիչ չբերեց, որովհետև լավ էի սկսել այնտեղ, բայց մարզչի հետ որոշ խնդիրներ ունեցա ու ամեն ինչ վատացավ։ Հետո գնացի «Շերիֆ»։ Բայց, անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչու գնացի այնտեղ (ծիծաղում է՝ հեղ․)։ Գնացի, որովհետև Եվրոպայում տրանսֆերային պատուհանն արդեն փակվել էր, իսկ Մոլդովայում դեռ բաց էր։ Գնացի, որպեսզի մասնակցեմ եվրագավաթներին, բայց նախքան դրանք կմեկնարկեին «Բեշիքթաշն» ինձ հետ կանչեց։ Իսկ Մոլդովայի առաջնությունը Հայաստանինից լավը չէ։

«Վիլլեմ II»․ Հոլանդիայում նույնպես լավ սկսեցի, բայց խնդիրը վարձավճարով խաղացող լինելու մեջ է։ Դու ակումբի խաղացողը չես համարվում, դու վարձավճարով ես։ Եթե ամեն խաղի գոլ չանես, ինչ-որ բան կլինի․․․․Բացի դրանից, այդ ժամանակ «Վիլլեմ II»-ում մի խաղացող դուրս եկավ դաշտ, որը երկու շաբաթ վնասվածք ուներ։ Ես այն խաղացողը չեմ, որը մարզչի հետ կքննարկի, թե ինչու չի խաղում, բայց այդ ժամանակ ոչ միայն ես, այլև ողջ թիմն էր այդ կարծիքին։ Իսկ հաջորդ օրը այդ խաղացողին հանեցին թիմից, որովհետև չէր ուզում նոր պայմանագիր ստորագրել։ Իսկ ես այնտեղ նրա համար չէի, որ նստեի ու հետևեի ակումբի հաջողություններին։ Լավ իրավիճակ չէր։ Ես այնտեղ շատ խաղերի էի մասնակցել, բայց երբ սա տեղի ունեցավ․․․ իմ կարծիքով, ճիշտ չէր իմ ու թիմի հանդեպ։

-Սպասո՞ւմ էիք, որ այդ միջադեպից հետո ակումբն այդպես կտրուկ կարձագանքի ու կխզի պայմանագիրը։

-Սպասում էի, որովհետև մենք խոսել էինք այդ մասին։ Նրանք միակողմանի չէին խզել այն։ Իհարկե, պատճառն այդ միջադեպն էր, բայց խոսել էինք դրանից հետո։

-Այսինքն Դուք և՞ս ուզում էիք հեռանալ թիմից։

-Հենց այդպես։

-Մինչ «Վիլլեմ II»-ում խաղալը հանդես եք եկել հոլանդական հայտնի «Այաքսում»։ Կպատմե՞ք այդ ժամանակաշրջանի մասին։

-Ես 15 տարի եմ խաղացել «Այաքսի» ակադեմիայում։ Կարծում եմ՝ այն աշխարհի լավագույն ակադեմիաներից մեկն է։ Երկու տարի խաղացել եմ առաջին թիմում։ Այդ ժամանակ Ռուսաստան գնալու հնարավորություն ունեի։ Եվ արդեն ավելի երիտասարդ ժամանակ, երբ դեռ «Այաքսում» էի, ես լուրջ վնասվածքներ ունեի։ Ամեն օր Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ դեռ կարողանում եմ ֆուտբոլ խաղալ։ Շատ խաղացողներ կան, որոնք մեկ անգամ վնասվածք են ստանում ու այլևս չեն վերադառնում խաղադաշտ։ Բայց ես ամեն անգամ վերադառնում եմ ու ինձ հաջողակ եմ համարում։

- Իսկապես, կարիերայի ընթացքում վնասվածքները Ձեզ շատ են խանգարել։ Ի՞նչն է օգնել չհուսահատվել ու առաջ շարժվել։

-Ֆուտբոլի հանդեպ սերը։ Ինչպես ասացի՝ հարյուրավոր ֆուտբոլիստների անուններ կարող եմ ասել, որոնք մեկ անգամ վնասվածք են ստացել ու չեն վերադարձել նախկին մակարդակին։ Ես ամեն անգամ վերադառնում եմ ու ինձ հաջողակ եմ համարում։ Բայց ես պայքարում եմ դրա համար, այն ինքն իրեն չի ստացվում։ Երջանիկ եմ, որ դեռ կարողանում եմ վայելել ֆուտբոլը։

-Իսկ ինչպիսի՞ն է Թուրքիայի առաջնությունը։

-Լավ առաջնություն է։ Շատ լավ թիմեր կան այնտեղ։ Երկրպագուները խենթ են, ֆանատիկ։ «Բեշիքթաշի» երկրպագուներն աշխարհում հայտնի են։ Բայց ես այնքան էլ շատ չեմ խաղացել ու լավ բաներ շատ չեմ կարող ասել։ Բարձր մակարդակի առաջնություն է, բայց ցավոք, ես շատ չխաղացի այնտեղ։

-Դուք ծնվել եք Ստամբուլում, ապա Ձեր ընտանիքը տեղափոխվել է Նիդեռլանդներ։ Մի փոքր կպատմե՞ք Ձեր մանկության, այլ երկրում մեծանալու մասին։

-Ողջ աշխարհում շատ հայեր կան։ Ես Հոլանդիայում եմ մեծացել, այո, ու երբեմն ծնողներիս հարցնում էի՝ ինչու են Հոլանդիան ընտրել, այլ ոչ թե որևէ տաք երկիր։ Լավ մանկություն ենք ունեցել։ Մենք ո՛չ հարուստ ենք եղել, ո՛չ աղքատ։ Նորմալ էինք ապրում։ Ծնողներս ամեն ինչ արել են մեզ համար։ Ես նրանց ֆուտբոլով եմ հիմա շնորհակալությունս հայտնում ու այն ամենով, ինչ կարող եմ անել նրանց համար։

-Ինչպե՞ս որոշեցիք ֆուտբոլով զբաղվել։

-Երբ 4,5 տարեկան էի, հայրս ինձ տարավ ֆուտբոլի։ Այդ ժամանակ ընդունելությունը 6 տարեկանից էր։ Գնացինք մարզման, մարզիչն էլ ասաց, որ պիտի 6 տարեկան լինեմ դիմելու համար։ Հայրս խնդրեց, որ թույլ տան մեկ անգամ մարզվեմ՝ ասելով, որ ամեն օր լաց եմ լինում ու ուզում եմ մարզվել։ Հետո ես մասնակցեցի մարզմանն ու մարզիչն ասաց․ Լավ, կարող է մնալ։ Այդպես սկսվեց իմ կարիերան։

-Ձեր ծնողները պատմե՞լ են Թուրքիայում հայկական ընտանիք լինելու/մնալու դժվարությունների մասին։

-Իհարկե, իհարկե, ես ամեն ինչ գիտեմ։ Հիմա, իհարկե, տարբերությունը մեծ է անցյալի համեմատ։ Հիմա Թուրքիայում շատ տարբեր ազգություններ են ապրում․ հույներ, հայեր․․․միայն Ստամբուլում ավելի քան 20 եկեղեցի կա։ Մարդիկ տարբերություն չեն դնում։ Այստեղի ու այնտեղի հայերն իրար դժվար կհասկանան։ Չգիտեմ՝ ինչպես ճիշտ բացատրել։ Իմ ծնողներն, իհարկե, ունեցել են դժվարություններ, բայց հիմա դրանք չկան։ Հիմա 2019 թվականն է, այն ժամանակակից երկիր է, այնտեղ 100-ից ավելի ազգություն կա։

-Ֆուտբոլի բերումով տարբեր երկրներում եք ապրել։ Ինչպե՞ս է ընթանում տարբեր երկրներին, դրանց մշակույթներին ադապտացվելու շրջանը։

-Ֆուտբոլն ամենուր նույնն է․ 11-ը 11-ի դեմ։ Ֆուտբոլի փիլիսոփայությունն է այլ։ Հոլանդիայում լավ ակադեմիաներ կան, կարծում եմ՝ որպես ֆուտբոլիստ աճելու համար շատ լավ տեղ է։ Յուրաքանչյուր երկիր իր փիլիսոփայությունն ունի, բայց ամենակարևորն այն է, որ դու քո փիլիսոփայությունն ունենաս։ Եթե չունես՝ դժվար է։

Իսկ տարբեր երկրներում ապրելն ինձ համար հեշտ է, ես 6 լեզվով եմ խոսում, շատ արագ եմ ադապտացվում, ոչ մի խնդիր չեմ ունենում։ Ինքն իրեն ստացվում է։ Թիմակիցներդ օգնում են։

-6 լեզուները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, հոլանդերեն․․․

-Եվ իսպաներեն։

-«Ռայո Վալյեկանոյում»խաղալու ընթացքո՞ւմ եք սովորել իսպաներենը։

-Այո՛, նաև բրազիլացի, հարավամերիկացի ֆուտբոլիստների հետ խաղալու շնորհիվ։ Կատարյալ չեմ տիրապետում, բայց հաղորդակցվելու համար բավարար է։

-Ի դեպ, մի առիթով նշել եք, որ Ռուսաստանում անցկացրած ժամանակաշրջանը լավագույնն է եղել Ձեր կարիերայում։ Կպատմե՞ք այդ ժամանակների մասին։

-Շատ լավ ժամանակ եմ ունեցել «Կուբանում»։ Կարծում եմ նաև, որ «Սպարտակում» անցկացրածս երկրորդ տարին ևս հաջող էր, բայց այդ ժամանակ թիմը լավ հանդես չէր գալիս։ Մինչև ձմեռ լավ էր, մենք երկրորդ տեղում էինք, բայց դրանից հետո ցած իջանք ու որպես նոր տրանսֆեր՝ նրանք պետք է քննադատեին քեզ։ Ամեն դեպքում, ես շատ լավ ժամանակաշրջան եմ ունեցել այնտեղ։ Ինձ լիգայի լավագույն խաղացող էին ընտրել, երբ «Սպարտակում» էի։ Լավ ժամանակներ էին ինձ համար։

-Կցանկանայի՞ք նորից հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում։

-Հետ գնալու մի քանի հնարավորություն ունեցել եմ, բայց զգացի, որ հիմա ավելի լավ է այստեղ լինել։

-Ձեր ապրած/այցելած երկրներից ամենից շատ ո՞րն եք հավանել։

-Մի անգամ արձակուրդին Կուբա եմ գնացել։ Մեծ տպավորություններ եմ ստացել այդ երկրից, որովհետև այնտեղ մարդիկ ընդհանրապես ոչինչ չունեին, բայց ավելի երջանիկ էին, քան շատ այլ ազգեր։

-Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո կցանկանայի՞ք այնտեղ ապրել։

-Ապրե՞լ։ Չգիտեմ, որովհետև արձակուրդին այցելելն այլ է, ապրելը՝ այլ։

-Ե՞րբ առաջին անգամ եկաք Հայաստան։

-Հմմմ, կարծում եմ՝ 2009-ին էր առաջին անգամը։ Մեկ շաբաթ «Փյունիկի» հետ մարզվեցի։ Այդ ժամանակ Մինասյանն էր մարզիչը։ Դա իմ վնասվածքից հետո էր, միայն մեկ շաբաթ։ Այդ ժամանակ «Փյունիկը» նախկին մարզաբազայում էր մարզվում։ Իսկ դրանից հետո՝ 2011 թվականին, միացա Ազգային հավաքականին։

-Ի դեպ, լրագրողներից մեկն իր արխիվից այդ ժամանակներից լուսանկար էր գտել, որտեղ Դուք «Փյունիկի» մարզաշապիկով եք։ Տեսե՞լ եք այն։

- (Ծիծաղում է՝ հեղ․) Ես չէի տեսել, բայց Ռոբերտը Արզումանյան ցույց տվեց։

-Հայաստան ժամանելու առաջին օրվանից հետո ի՞նչ է փոխվել Ձեր զգացողություններում Երևան ժամանելիս։

-Ամեն անգամ այստեղ գալով՝ ինձ երջանիկ եմ զգում։ Ամեն անգամ ՀՀ օրհներգը լսելիս փշաքաղվում եմ։ Երջանիկ եմ, որ այստեղ եմ։ Հիմա այստեղ եմ ապրելու։ Նախկինում ամեն անգամ կարճ ժամանակով եմ եկել, որոշ ժամանակ անց, գուցե, կկարողանամ խոսել այդ տարբերությունների մասին։

-Երբ նոր էիք միացել Ազգային հավաքականին, լրագրողների հարցին, թե երբ կարող են Ձեզ հայերեն հարցեր տալ, ասացիք․ «Հիմա էլ կարող եք, ուղղակի ես չեմ հասկանա»։ Հիմա որքանո՞վ եք տիրապետում հայերենին։

- (Ծիծաղում է) Այո՛, այդպես էր։ Ես հիմա կարող եմ սահուն խոսել, ուղղակի լրագրողները գրական հայերենն են օգտագործում, արագ են խոսում, իսկ ես ավելի շատ փողոցի հայերենով եմ խոսում։

-Արա՛ս, հիմա ի՞նչ մարզավիճակում եք։

-Իհարկե, լավագույն մարզավիճակում չեմ, որովհետև երկար ժամանակ անհատական ծրագրով եմ մարզվել։ Միայն մեկ շաբաթ «Այաքսի» երկրորդ թմի հետ եմ մարզվել նախքան այստեղ գալս, որպեսզի մարզավիճակս պահեմ։ Պետք է մարզվեմ, ինձ ժամանակ է հարկավոր։

-Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին խաղերին մեր հավաքականի կազմում էիք, դժվա՞ր է հիմա կողքից հետևել թիմին։

-Ոչ։ Իհարկե, միշտ ուզում ես խաղալ, բայց ես նրանց երկրպագում եմ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։

-Ե՞րբ պատրաստ կլինեք նորից օգնել հավաքականին։

-Հույս ունեմ՝ շուտով։

-Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղին մարզադաշտից էիք հետևում խաղին։ Ասեք, որ ֆանտաստիկ էր։

-Այո՜։ Հիանալի էր։ Խաղը հիանալի էր, հաշիվը հիանալի էր, երկրպագուներն ապշեցնող էին։ Շատ լավ էր։

-Ի՞նչ շանսեր ունենք Եվրոյում։

-Իհարկե, շանսեր ունենք։ Ֆինլանդիայի դեմ խաղն ամենակարևորն է լինելու։

-Անկախ հավաքական հրավիրվելուց՝ շփվո՞ւմ եք թիմի տղաների հետ։

-Այո, այո։

-Ամենից շատ ո՞ւմ հետ եք մտերիմ։

-Բոլորը գիտեն, որ հատկապես կապված եմ Մարկոսի հետ։ Բայց բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ՝ Տիգրանի, Կառլենի, Յուրայի, Հենոյի, հավաքականի նախկին խաղընկեր Ռոբի․․․

-Մարկոսի ո՞ր հատկանիշներն են նրան Ձեր լավագույն ընկերը դարձրել։

-2009-ին, երբ առաջին անգամ եկա «Փյունիկ», նա այնտեղ էր խաղում ու այն քչերից էր, որ խոսում էր անգլերեն։ Նա ինձ շատ օգնեց։ «Կուբանում» միասին էինք խաղում։ Ռուսաստանում մի տարի իրար հետ ենք անցկացրել։ Ազգային հավաքականում միասին ենք։

-Եվ վերջում, կա՞ մի հարց, որ միշտ ցանկացել եք լսել լրագրողներից, բայց այդպես էլ չեն հարցրել։

-Ո՛չ (ծիծաղում է՝ հեղ․)


Աղբյուր` ArmSport.am