Շալանդի Կոսովոն իսկական ճակատամարտ տվեց Անգլիայում
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցափուլում A խմբում ընդգրկված Կոսովոյի նորաստեղծ հավաքականը, որը գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Շալանդը, իսկական ճակատամարտ տվեց Անգլիայում, խփեց երեք գոլ, բայց ի վերջո դաշտի տերերին զիջեց 5:3 հաշվով:
Ի դեպ, մինչ այս խաղը Կոսովոն երկրորդ տեղում էր: Մյուս խաղում չեխերը, որոնք նախորդ խաղում սեփական դաշտում զիջել էին Կոսովոյին, մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեցին Չեռնոգորիային:
Հոկտեմբերյան խաղերից առաջ A խմբում չորս խաղից հետո 12 միավորով առաջատարն Անգլիան է, հնգական խաղ անցկացրած Չեխիան եւ Կոսովոն ունեն համապատասխանաբար ինը եւ ութ միավոր:
B խմբում Պորտուգալիան եւ Սերբիան սպասված հաղթանակներ տարան մրցակցի դաշտում: պորտուգալացիները 5:1 հաշվով հաղթեցին լիտվացիներին, իսկ սերբերը՝ 3:1 հաշվով լյուքսեմբուրգցիներին:
Հինգ խաղից հետո Ուկրաինան 13 միավորով խմբի առաջատարն է: Պորտուգալիան չորս խաղից հետո ունի ութ միավոր, իսկ սերբերը մեկ միավոր քիչ ունեն, բայց մեկ խաղ էլ ավելի են խաղացել, քան պորտուգալիան:
H խմբում գերկարեւոր էին հանդիպումները Իսլանդիայի եւ Թուրքիայի համար: Եթե թուրքերը Մոլդովայում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարան տեղի հավաքականի նկատմամբ, ապա վիկինգները Ալբանիայում պարտվեցին 4:2 հաշվով եւ զգալիորեն բարդացրին իրենց գործերը: Ֆրանսիացիները ջենտլմենաբար ընդամենը 3:0 հաշվով հաղթեցին Անդորրային:
Վեց խաղից հետո Թուրքիան եւ Ֆրանսիան ունեն 15-ական, իսկ Իսլանդիան՝ 12 միավոր:
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են