Մի քանի շատ կարեւոր հարց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հրաշալի խաղով տպավորիչ հաղթանակ տարավ Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ:
Ցավոք, որոշ մարդկանց անհասկանալի գործողությունների արդյունքում այդ օրը՝ խաղից անմիջապես առաջ տեղի ունեցան անընդունելի եւ դատապարտելի գործողություններ, որոնց հետեւանքով կոպտորեն խախտվեցին ֆուտբոլասերների ամենատարրական իրավունքները:
Այժմ մի քանի հարց ենք ուղղում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին, ակնկալելով նրա եւ ոչ թե ՀՖՖ նախագահի տեղակալի պատասխանը.
1. Ո՞վ եւ երբ է որոշել, որ մարզադաշտ չի կարելի մտնել արծվի ուրվագծերով ատրիբուտիկայով՝ շարֆերով, ցուցապաստառներով, դրոշներով: Ի դեպ, արծիվը պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի վրա:
2. Ո՞վ է իրավունք տվել «Արմոբիլ» անվտանգության ծառայության աշխատակիցներին վեց հոգով հարձակվել երկրպագուի վրա, նրան քաշքշել եւ խլել ցուցապաստառը, որի վրա որեւէ քաղաքական գրություն չի եղել, որեւ վիրավորական պատկեր չի եղել:
3. Ո՞վ է իրավունք տվել «Արմոբիլ» կազմակերպությանը խլել նրանց կողմից իրականացված բռնության տեսարանը նկարահանած դեռահաս երկրպագուի հեռախոսը եւ ջնջել տեսանյութը: Ո՞վ է պատասխանելու այս գործողությունների համար:
4. Ո՞վ է որոշում կայացրել մարզադաշտ չթողնել տոմս ունեցող ֆուտբոլասերների, միայն նրա համար, որ նրանց շարֆերը ինչ-որ մեկի դուրը չեն եկել:
5. Ո՞վ է «Արմոբիլ» կազմակերպության ղեկավարությանն իրավունք տվել համակենտրոնացման ճամբարի վերակացուի պահվածքով երկրպագուների վրա գոռալ եւ բղավել:
6. Ի՞նչ է շահելու հայկական ֆուտբոլը, եթե ճնշումների արդյունքում կազմաքանդվի մեր ակումբներին, հավաքականին անմնացորդ նվիրումով աջակցող «Ռեդ իգլզ» ֆան ակումբը:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են