«Համախմբանը» միայն երկու օրում 700 հոգի է անդամակցել
Կեղծ և սուտ լուրեր տարածելու հարցում մասնագիտացած և հայտնի հասցեից կառավարվող թերթերից մեկը գրել էր, թե, իբր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ֆինանսական խնդիրներ ունի, և փակում է կուսակցական գրասենյակները։
Իրականությունը ճիշտ հակառակն է, այսինքն՝ թերթը հերթական անգամ ստում է։ Մեր կուսակցությունը, որը հիմնադրման օրվանից անընդհատ կառույցներ է ստեղծել մարզերում և Երևանի վարչական շրջաններում, այս փուլում է՛լ ավելի ինտենսիվ ձևով է ընդլայնում իր կառույցների աշխարհագրությունը։ Եթե օրական երկու–երեք կառույց ստեղծելը համարվում է փակվել, ապա դա արդեն այլ մեկնաբանության տեղիք է տալիս։
Հ.Գ. Ի դեպ, երեկ մեր հերթական կառույցներից մեկի «փակումն» էր: Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ Իսկ դրանից երկու օր առաջ «փակվեց» ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցը։
Շեշտենք, որ միայն այդ երկու կառույցների հիմնադրման արդյունքում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանն անդամագրվել է ավելի քան 700 մարդ։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյան


















































Գործընթացը բացահայտեց, թե ով է իրականում իշխանական դաշտից դուրս
«Համախմբումն» Ախուրյանում (Տեսանյութ)
Գ. Նազարյան. «Սերժ Սարգսյանը հեռացող ղեկավար է»
Պատգամավոր Հայկ Խաչատրյանը կմիանա «Համախմբում» կուսակցությանը
Պարզաբանում Պարույր Հայրիկյանի կուսակցության հայտարարության վերաբերյալ
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ