Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներին Միջուկային համաձայնագրի համար «ժամանակը սպառվում է». Թրամփ Ուկրաինական պատերազմի դադարեցման բանակցություններում տարածքային հարցը մնում է չլուծված ԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. Միրզոյան Անհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքներ ևս 3 ամիս կստանան 300–հազարական դրամի աջակցություն Կուսումնասիրվի Սյունիքի 55 բնակավայրերում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հարցը Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել Հայաստանի նվերը՝ «Դատաստանագիրք»-ը Կառավարության 2026 թվականի հունվարի 29-ի հերթական նիստը (ուղիղ) 207 իրավախախտում՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում «Քրիստին» փոթորիկը Պորտուգալիայից հասել է Իսպանիա Շարունակվում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները Երևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներինՄիջուկային համաձայնագրի համար «ժամանակը սպառվում է». ԹրամփՈւկրաինական պատերազմի դադարեցման բանակցություններում տարածքային հարցը մնում է չլուծվածԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. ՄիրզոյանԱնհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքներ ևս 3 ամիս կստանան 300–հազարական դրամի աջակցությունԿուսումնասիրվի Սյունիքի 55 բնակավայրերում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հարցըՄիրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել Հայաստանի նվերը՝ «Դատաստանագիրք»-ըԿառավարության 2026 թվականի հունվարի 29-ի հերթական նիստը (ուղիղ)207 իրավախախտում՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում«Քրիստին» փոթորիկը Պորտուգալիայից հասել է ԻսպանիաՇարունակվում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներըԵրևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՈ՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար. «Հետք»Իրանի բանակը պատրաստ է «անհապաղ եւ վճռականորեն» արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայիՏոկաևը հայտարարել է, որ մոտ 14 միլիարդ դոլար է հափշտակվել ղազախական բանկի միջոցովԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվենԱյրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկանԱՄՆ-Իրան բանակցությունները հայտնվել են փակուղումՀայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա. Միրզոյանը ԵԽԽՎ-ում հակադարձել է պատգամավորինԳերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարարՊուտինն ու ալ-Շարաան Կրեմլում կքննարկեն Սիրիայում ՌԴ զինուժի ներկայության հարցըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետԷրդողանը և Թրամփը քննարկել են իրավիճակը Սիրիայում և Գազայում. Թուրքիայի նախագահի գրասենյակՈւրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակինՉորս ֆուտբոլիստներ կազատվեն զինվորական ծառայությունիցԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. ՄիրզոյանԶելենսկին դատապարտել է ռուսական անօդաչուի հարվածը ուղևորատար գնացքին՝ այն որակելով «ահաբեկչություն»ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է արհեստական բանականության կիրառման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 3 մարզերումԹրամփը ձգտում է խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչել մինչև մայիսի 15-ը․ ԿիևՀանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույցՆերկայումս Իրանի դեմ հարձակման որևէ ծրագիր գոյություն չունի. Մարկո ՌուբիոԱնցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում․ Ալեն ՍիմոնյանԱյն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին, անկյունաքար է մեր պետության հարատևության համարՀայկական բանակը նշում է կազմավորման 34-րդ տարեդարձըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբԳեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակինՄեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակինՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակինՀՀ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակինՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոնՀունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն էԱրարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում ԵԽ կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. Զաքարյանը
Հայաստան

Պաշտպանը միջնորդել է վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպանը գրավոր միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից. «Միջնորդություն ենք ներկայացրել Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքը եւ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը վերացնելու մասին»,-ասաց նա։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ առկա են երեք դատական ակտեր, որոնցով փաստացի արձանագրվել է, որ առկա չեն Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր. «Ըստ Վճռաբեկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ թեեւ 190-րդ հոդվածով առկա է հիմնավոր կասկած, բայց խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան, հետևաբար վերջինիս նկատմամբ խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելն ուղղակի հակասում է դատարանների վերը նշված որոշումներին: Ընդ որում, որևէ նշանակություն չունի, որ այդ հիմքերի բացակայությունը արձանագրվել է հենց կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդության քննարկման շրջանակներում, քանի որ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված «խափանման միջոց կիրառելու հիմքեր» եզրույթից ակներև է, որ այն վերաբերելի է բոլոր տեսակի խափանման միջոցներին, այդ թվում նաև՝ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցին»։

Ընտրված խափանման միջոցը պաշտպանական կողմը դիտարկում է անօրինական, եւ գտնում է, որ դա պետք է վերացվի. «Ընդ որում, երբ քննիչը որոշում էր կայացրել Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրություն, իր որոշման մեջ պետք է նշեր, թե որ հիմքով կամ հիմքերով է դա ընտրում, մինչդեռ քննիչը իր որոշման մեջ ոչ մի հիմք չի նշել, փոխարենը նշել է նպատակը, իսկ դրանք տարբեր հասկացություններ են։ Այսինքն՝ առերեւույթ է, որ անգամ այս պայմաններում քննիչի որոշումը միանշանակ ապօրինի է»։

Ինչ վերաբերում է Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքին, արդեն հայտնել ենք, որ այդ հարցով պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Տիգրան Սահակյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բողոքն առանց քննության թողնելու մասին. «Որոշումը դեռ չեմ ստացել, հետեւաբար՝ պատճառաբանություններին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ դա եղել է այն պատճառով, որ ձեւական առումով այն ակտը, որը մենք բողոքարկել էինք, որոշում չէր, այլ գրություն։ Բայց ես ցավում եմ, որ Վերաքննիչ դատարանը փաստացի անդրադառնում է միայն այդ ակտի ձեւական կողմին, ինքը պետք է այդ ակտը ուսումնասիրեր բովանդակային առումով»։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ իրենք մնում են այն դիրքորոշմանը, թե դատարանի այդ գրությունը բովանդակային առումով որոշում է եւ ենթակա է բողոքարկման. «Մեր դատարանները չեն դադարում առաջնորդվել ձեւական ընթացակարգերով եւ չեն խորանում իրավունքի մեջ, չեն փորձում առկա խնդիրները վերացնել, որպեսզի գործնականում առկա փակուղիներ չլինեն»,-մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: