Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը «Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներին Միջուկային համաձայնագրի համար «ժամանակը սպառվում է». Թրամփ Ուկրաինական պատերազմի դադարեցման բանակցություններում տարածքային հարցը մնում է չլուծված ԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. Միրզոյան Անհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքներ ևս 3 ամիս կստանան 300–հազարական դրամի աջակցություն Կուսումնասիրվի Սյունիքի 55 բնակավայրերում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հարցը Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել Հայաստանի նվերը՝ «Դատաստանագիրք»-ը Կառավարության 2026 թվականի հունվարի 29-ի հերթական նիստը (ուղիղ) 207 իրավախախտում՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում «Քրիստին» փոթորիկը Պորտուգալիայից հասել է Իսպանիա Շարունակվում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները

Տեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներինՄիջուկային համաձայնագրի համար «ժամանակը սպառվում է». ԹրամփՈւկրաինական պատերազմի դադարեցման բանակցություններում տարածքային հարցը մնում է չլուծվածԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. ՄիրզոյանԱնհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքներ ևս 3 ամիս կստանան 300–հազարական դրամի աջակցությունԿուսումնասիրվի Սյունիքի 55 բնակավայրերում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հարցըՄիրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել Հայաստանի նվերը՝ «Դատաստանագիրք»-ըԿառավարության 2026 թվականի հունվարի 29-ի հերթական նիստը (ուղիղ)207 իրավախախտում՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում«Քրիստին» փոթորիկը Պորտուգալիայից հասել է ԻսպանիաՇարունակվում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներըԵրևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՈ՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար. «Հետք»Իրանի բանակը պատրաստ է «անհապաղ եւ վճռականորեն» արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայիՏոկաևը հայտարարել է, որ մոտ 14 միլիարդ դոլար է հափշտակվել ղազախական բանկի միջոցովԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվենԱյրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկանԱՄՆ-Իրան բանակցությունները հայտնվել են փակուղումՀայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա. Միրզոյանը ԵԽԽՎ-ում հակադարձել է պատգամավորինԳերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարարՊուտինն ու ալ-Շարաան Կրեմլում կքննարկեն Սիրիայում ՌԴ զինուժի ներկայության հարցըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետԷրդողանը և Թրամփը քննարկել են իրավիճակը Սիրիայում և Գազայում. Թուրքիայի նախագահի գրասենյակՈւրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակինՉորս ֆուտբոլիստներ կազատվեն զինվորական ծառայությունիցԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. ՄիրզոյանԶելենսկին դատապարտել է ռուսական անօդաչուի հարվածը ուղևորատար գնացքին՝ այն որակելով «ահաբեկչություն»ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է արհեստական բանականության կիրառման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 3 մարզերումԹրամփը ձգտում է խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչել մինչև մայիսի 15-ը․ ԿիևՀանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույցՆերկայումս Իրանի դեմ հարձակման որևէ ծրագիր գոյություն չունի. Մարկո ՌուբիոԱնցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում․ Ալեն ՍիմոնյանԱյն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին, անկյունաքար է մեր պետության հարատևության համարՀայկական բանակը նշում է կազմավորման 34-րդ տարեդարձըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբԳեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակինՄեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակինՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակինՀՀ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակինՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոնՀունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն էԱրարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում ԵԽ կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանում

Այս ամենն օրինական դաշտ վերադարձնելու ճանապարհ չկա․ Հայկ Ալումյան

«Սահմանադրական դատարանի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի մասամբ մերժմանը ես համամիտ չեմ»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը. «Հասկանալի է՝ ինչ փաստարկներ է բերել ՍԴ-ն՝ վարույթ չընդունելով, բայց դրանց հետ ես անձամբ համաձայն չեմ, եւ գտնում եմ, որ դրանց սահմանադրականության ստուգման անհրաժեշտություն կար, համենայն դեպս, հիմա ունենք այն, ինչ ունենք»։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն, իր հուլիսի 8-ի աշխատակարգային որոշմամբ, որոշել էր մասամբ վարույթ է ընդունել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։ Վարույթ էր ընդունվել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված 300.1 հոդվածի 1-ին մասի (Սահմանադրական կարգի տապալում)՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով, իսկ մերժվել էր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը, ինչպես նաեւ՝ Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու հարցի քննությունը։

Հայկ Ալումյանը կայքի հետ զրույցում ասել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո՝ հունիսի 26-ին արդեն, գործը պետք է ուղարկվեր Առաջին ատյանի դատարան. «Բայց եթե առաջնորդվում ենք Արմեն Դանիելյանի՝ օրենքից չբխող մեկնաբանությամբ, ապա երեկ, ամենաուշը այսօր նա պետք է գործն ուղարկեր Առաջին ատյան։ Բայց օրենքը, տրամաբանությունը մի բան են, պրն Դանիելյանի գործողությունները արդեն տասը տարուց ավել է՝ բոլորովին ուրիշ»։

Հայկ Ալումյանը նշել է, որ պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել, եւ ըստ նրա՝ Վճռաբեկում բողոքների քննության համար պարտադիր չէ, որ քրեական գործի ողջ նյութերը գտնվեն այնտեղ, իսկ մինչ դա, ըստ պաշտպանի, Առաջին ատյանի դատարանում պետք է վերսկսվի գործի քննությունը եւ պետք է քննվի իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը. «Մենք ունենք բազմաթիվ քրեական գործեր, որոնցով Վճռաբեկ բողոքներ են ներկայացվել, բայց զուգահեռաբար գործը քննվել է Առաջին ատյանում»։

Այն, որ ՍԴ-ն պետք է քննի Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը, ըստ Ալումյանի՝ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Առաջին ատյանում գործի քննության վրա. «Դա պետք է Վճռաբեկ դատարանին լրացուցիչ հուշի՝ անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ ստացվում է՝ կա հիմնավոր կասկած, որ հոդվածը, որով նա մեղադրվում է, հակասում է Սահմանադրությանը։ Դա պետք է հուշի, որ այդպիսի հոդվածով անձինք չի կարելի կալանքի տակ պահել»։

Հայկ Ալումյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակն այլեւս դուրս է օրինականության դաշտից. «Ցանկացած քայլ հիմա օրենքից դուրս է, հնարավոր չէ օրենքի մեջ մի քայլ պատկերացնել։ Դատավոր Դանիելյանը իրավունք չուներ այդ բողոքները վարույթ ընդունել, իրավունք չուներ այդ բողոքները համատեղ քննել եւ այդպիսի որոշումներ կայացնել։ Հիմա գոյություն չունի օրինական ճանապարհ այս ամենը օրինական դաշտ վերադարձնելու համար»,-ասել է նա։