Կառավարությունը պետք է տա որոշակի երաշխիքներ. Հայ-Բրիտանական Գործարարության Պալատը՝ Ամուլսարի մասին
Հայ-Բրիտանական Գործարարության Պալատը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է անդրադարձ՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը եւ Շրջակա միջավայրի նախարարը կրկին քննարկեցին Հայ-բրիտանական գործարարության պալատի անդամ Լիդիան Արմենիայի հարցը: Ամիսներ շարունակ Լիդիան Արմենիայի գործունեությունը կասեցված է՝ վերջնական որոշման սպասումով: Լիդիան Արմենիայի խնդրի լուծման նման երկարաձգումը տնտեսապես վնասում է ո՛չ միայն ընկերությանը, այլ նաեւ պետությանն՝ ընդհանուր առմամբ:
Մենք կարեւորում ենք օրենքի ուժը, հավասար վերաբերմունքը բոլոր բիզնեսների նկատմամբ, պրոֆեսիոնալիզմը եւ արդարությունը: Ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում զգայուն ոլորտներում, պետք է համապատասխանեն միջազգային ամենաբարձր չափանիշներին եւ տեղական օրենքներին:
Միեւնույն ժամանակ այն ընկերություններին, որոնք համապատասխանում են այդ չափանիշներին, Կառավարությունը պետք է տա որոշակի երաշխիքներ՝ ապահովելու նրանց անխափան գործունեությունը: Կոնֆլիկտների եւ խնդիրների միայն հավասարակշռված եւ պրոֆեսիոնալ լուծումը կարող է ապահովել պետության տնտեսական զարգացումը եւ բարձրացնել ներդրողների վստահությունը: Մենք հուսով ենք, որ այս խնդիրը կհանգուցալուծվի առանց հետագա ձգձգումների»:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին