Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սպասվում են տեղումներ ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով Թումոն գործարկել է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը Թրամփը BBC-ի դեմ 5 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Արցախի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա սառցե շոու է ստեղծվել․ պրեմիերան՝ Ամանորին ընդառաջ ՊՆ-ն հերքում է Մեղրիի զորամասի ուղղությամբ ներթափանցման փորձի մասին լուրը Օգոստոսի 19-դեկտեմբերի 15-ը տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն Պլանային ջրանջատումներ կլինեն Երևանում և Արարատի մարզում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը նոր չի սկսվել. ԱԳՆ խոսնակ Վարդենիսի տարածաշրջանում տեղում է ձյուն. Վարդենյաց լեռնանցքում բուք է Տեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում

Սպասվում են տեղումներ ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքովԹումոն գործարկել է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտըԹրամփը BBC-ի դեմ 5 մլրդ դոլարի հայց է ներկայացրելՈւկրաինային կտրվեն ՆԱՏՕ-ի անդամի համար նախատեսված անվտանգության երաշխիքներԱրցախի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա սառցե շոու է ստեղծվել․ պրեմիերան՝ Ամանորին ընդառաջՊՆ-ն հերքում է Մեղրիի զորամասի ուղղությամբ ներթափանցման փորձի մասին լուրըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕգոստոսի 19-դեկտեմբերի 15-ը տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրությունՊլանային ջրանջատումներ կլինեն Երևանում և Արարատի մարզումՇուտով ես դատի կտամ BBC-ին, քանի որ նրանք իմ բերանում բառեր են դրել, որոնք ես չեմ ասել. ԹրամփՔՊ-ն մի ձեռքով քաղաքական դաշտում «զսպաշապիկ» է հագցնում համայնքին, մյուս ձեռքով` բողոքումՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումըԱշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրներըՀիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը նոր չի սկսվել. ԱԳՆ խոսնակՎարդենիսի տարածաշրջանում տեղում է ձյուն. Վարդենյաց լեռնանցքում բուք է Տեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ«Բնակարաններ ԱՄՆ-ում և Մոսկվայում». Ո՞վ կժառանգի Լևոն Օգանեսովի կարողությունըՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը դիմել է վարչական դատարան` ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՇվեդիան ցանկանում է Հայաստանին օգնել «ազատ և արդար» ընտրություններ անցկացնելու հարցումTRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպանՈւմ դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում Դաշտ են դուրս գալիս ձեւիստներըՀայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով. ՀՀ ԱԳՆԿենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10 հազար դրամ հետվճար ստանալԿալլասը հրաժարվել է Ռուսաստանի անվտանգության երաշխիքներիցԱրևմուտքում գնահատել են Ուկրաինայի հետպատերազմյան ​​վերականգնման արժեքըՇենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 2005 թվականից հետախուզվողինՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետԱրցախցիները նամակով դիմել են Գարեգին Բ-ին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցըՎիետնամն ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմի տարիներին կորած զինծառայողների աճյունները․ VnExpressApple-ը 2026 թվականի սկզբին կբարձրացնի iPhone-ի և այլ սարքերի գները՝ հիշողության ճգնաժամի պատճառովԿինն ամուսնացել է տեսախաղի հերոսի ստվարաթղթե պատկերի հետԾես՝ ցավի միջոցով. ի՞նչ նշանակություն ուներ դակումը հին մայաների մոտՀայտնի ռեժիսորին և նրա կնոջը սպանված են գտնվել իրենց Լոս Անջելեսի տանը Սիդնեյում հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` երեխաներԵրկուշաբթի օրը Լուվրը չի բացվել՝ աշխատակիցների անժամկետ գործադուլի պատճառով․ AFPՈրոնք են արյան անոթների համար ամենաօգտակար մթերքներըՆշվել է սառեցված մսի պահպանման առավելագույն ժամկետըԶինծառայողի մաhվան դեպքով կալանավորած կա. նա մեղադրվում է ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿԼևոն Օգանեզովի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ Նյու ՅորքումԿԳՄՍՆ աջակցությամբ չինարենից հայերեն և հայերենից չինարեն է թարգմանվում դասական գրականությունՍիդնեյի ահաբեկչությունից հետո Նյու Յորքում և Լոս Անջելեսում ուժեղացվել են Խանուկայի անվտանգության միջոցառումներըԿիևում բացատրել են Զելենսկու որոշումը՝ զիջումների հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալԱսադն ապրում է Յանուկովիչի կողքին գտնվող Ռուբլյովկայում և ռուսերեն է սովորումՍուրեն Պապիկյանը չի կարծում, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինելՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 47-իՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրումՈւկրաինան հրաժարվել է Դոնբասում տնտեսական գոտի ստեղծելու ծրագրերիցՍտեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտելՀայաստանը կարդիականացնի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և կհամապատասխանեցի միջազգային չափանիշներին
Հայաստան

Նրանք, ովքեր համառորեն ՍԴ հարցը հրել են քաղաքական դաշտ, ուղղակիորեն վատություն են անում ՀՀ-ին. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

 

Նրանք, ովքեր համառորեն ՍԴ հարցը հրել են քաղաքական դաշտ և փորձում են հարցի հանգուցալուծումը գտնեն այդ դաշտում, ուղղակիորեն վատություն են անում ՀՀ-ին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարությանը, թե ՍԴ-ի հետ կապված հարցի շուրջ պետք է լինի նաև դիսկուրս ընդդիմության ներկայացուցիչների հետ:

«Սա սահմանադրագետների, իրավական վեճ է, և իշխանության որևէ թև՝ կլինի վարչապետը, ԱԺ-ն, իրավունք չունի որևէ կերպ ազդելու և ներազդելու դատական անկախ համակարգի վրա: Վահեն իմ ընկերն է, բայց եթե ինչ-որ մեկը ճիշտ չէ, ուզում է լինի իմ ընկերը, հայրը, մայրը, ես դա ասելու եմ բարձրաձայն: Ես չգիտեմ Վահե Գրիգորյանի բերած փաստարկները որքանով են հարիր Սահմանադրությանը, ես սահմանադրագետ չեմ, բայց ինձ զարմացնում է ստեղված իրավիճակը, երբ շատ քիչ իրավաբաններ և սահմանադրագետներ ունեցան համարձակություն բաց, առանց քաղաքական ենթատեքստերի խոսելու: Ցավոք սրտի, երկրի իրավաբանական ողջ հանրույթը բաժանվել է երկու մասի՝ սևերի և սպիտակների: Նրանք, ովքեր այս իշխանության մոլի երկրպագուներ են, ասում են՝ Վահե Գրիգորյանը ճիշտ է, իսկ նրանք ովքեր այս իշխանության մոլի երկրպագուները չեն, ասում են, որ սխալ է»,-նշեց ԱԺ պատգամավորը: 

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ եթե հարցը լուծվի բռնի ուժի միջոցով, գործ կունենանք իշխանության մի ճյուղի ուզուրպացիայի հետ:

«Ես օրերս Ստրասբուրգում էի, այնտեղ հանդիպում ունեցա Վենետիկի հանձնաժողովի փորձագետներից մեկի հետ, իրենք ևս շատ լուրջ մտավախություն են տեսնում. եթե հարցը մնա քաղաքական դաշտում և փորձ արվի լուծել քաղաքական պրեսինգների, ճնշումների միջոցով, ես ձեզ վստահեցնում եմ, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը լինելու է շատ կոշտ»,-ասաց նա:

Ըստ Զոհրաբյանի՝ սահմանադրագետների մի մասը, չգիտես ինչու, վախեցած, թաքնվել է, լռում է: Նրանց մյուս մասը, ովքեր նախկին իշխանության շահն էին սպասարկում, գործող իշխանությանն են այժմ ծառայություն մատուցում, իսկ մի այլ մասն էլ սպասարկում է նախկին իշխանության շահը և այստեղ կորչում է սահմանադրական ճշմարտությունը:

«Շատ մեծ վտանգ կա այսօր, որ ՀՀ Սահմանադրությունը այս ճգնաժամային իրավիճակում կարող է վերածվել «պոլի շորի»: Ես չեմ ցանկանում, որ իմ երկրի Սահմանադրությունը դառնա ջնջոց: Նորից կոչս ուղղում եմ ՀՀ նախագահին, ով սահմանադրության և անվտանգության երաշխավորն է: Գոնե մեկ հստակ և սկզբունքային դիրքորոշում հայտներ, ինչը, ցավոք սրտի, մենք չենք տեսել ոչ միայն այս հարցի, այլ բազմաթիվ հարցերի վերաբերյալ, որտեղ պիտի լսելի լիներ երկրի անվտանգության երաշխավորի ձայնը»,-նշեց մա:

Զոհրաբյանն անդրադարձավ նաև Աբովյանի ընտրություններից հետո ՔՊ-ում ստեղծված իրավիճակին՝ Սասունի Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հայտարարություններին: Մասնավորապես, Սասուն Միքայելյանն ասել էր՝ եթե դասեր չքաղեն, թավշյա հեղափոխությունը կդառնա «թավշյա հեռացում»: Այս հայտարարության վերաբերյալ Զոհրաբյանը կարծիք հայտնեց՝ պետք է ավելի լայն տեսանկյունից ընկալել:

«Սասուն Միքայելյանի խոսքը չէր կարող միայն Ռոմանոս Պետրոսյանին ուղղված լինել, որովհետև Ռոմանոս Պետրոսյանը շատ փոքր կադր է այս ամբողջ պատմության մեջ: Սասուն Միքայելյանի ասածը շատ ավելի լայն էր, իսկ Ռոմանոս Պետրոսյանը շատ ավելի փոքր դետալ է ողջ այս իրարանցման մեջ»,-նկատեց նա:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում