Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուլուզը 11 մետրանոցներով հաղթեց Մարսելին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ Գոնսալեսի հեռացումը պարզապես սարսափելի էր. նման բան չպետք է լինի Կառլո Անչելոտին իր աջակցությունն է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսին ՀԷՑ-ի պետականացումը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար. վարչապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ է արձակվել Իրանում զոհերի թիվը գերազանցում է 1000-ը. Իրանի Կարմիր մահիկի ընկերություն Մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում «Նյուքասլը» հիմնական ժամանակի վերջին րոպեին կարողացավ հաղթանակ կորզել Ռեալը ներքին հետաքննություն է սկսել «Երեխաները պետք է գնան նոր դպրոց նոր ճանապարհներով». Նորակառույց դպրոցներ տանող ճանապարհները կհիմնանորոգվեն Իրանական պատերազմի պատճառով ավիաընկերությունները 23,000 չվերթ են չեղարկել. Wizz Air-ը 50 միլիոն եվրոյի վնաս է կրել Ռուսաստանն Իրանից որևէ օգնության խնդրանք չի ստացել

Թուլուզը 11 մետրանոցներով հաղթեց Մարսելին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԳոնսալեսի հեռացումը պարզապես սարսափելի էր. նման բան չպետք է լինի Կառլո Անչելոտին իր աջակցությունն է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո ԳոեսինՀԷՑ-ի պետականացումը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար. վարչապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ է արձակվելԻրանում զոհերի թիվը գերազանցում է 1000-ը. Իրանի Կարմիր մահիկի ընկերությունՄարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում«Նյուքասլը» հիմնական ժամանակի վերջին րոպեին կարողացավ հաղթանակ կորզել Ռեալը ներքին հետաքննություն է սկսել«Երեխաները պետք է գնան նոր դպրոց նոր ճանապարհներով». Նորակառույց դպրոցներ տանող ճանապարհները կհիմնանորոգվենԻրանական պատերազմի պատճառով ավիաընկերությունները 23,000 չվերթ են չեղարկել. Wizz Air-ը 50 միլիոն եվրոյի վնաս է կրելՌուսաստանն Իրանից որևէ օգնության խնդրանք չի ստացելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 4-ից 5-ըՕգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց-Սև ծով գիծը պետք է աշխատի. ՓաշինյանԷլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման կանոններում փոփոխություն կկատարվիՀայ հրաձիգները 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունումՀանցավոր խումբը ձերբակալվեց գողոնը ձեռքներին․ Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Վերականգնվում է Վերին Դվինի ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցինՆորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 9 պատմամշակութային կառույցներ (ֆոտոշարք)Կառավարությունը հավանություն է տվել Հայաստան–Ղազախստան ռազմական հետախուզական համագործակցության համաձայնագրինԲեն Գուրիոնը վերաբացվել է պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամԱրթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը ԱՄՆ Սենատը մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՈր խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակըՀույս ունենամ՝ հնարավորինս շուտ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան. ՓաշինյանԻնչո՞ւ էր ստել Արման ԹաթոյանըԱյս միջադեպի համար ամբողջությամբ պատասխանատվությունը կրում է Իրանը. Ադրբեջանի ՊՆ«Զայեդ» մրցանակի գումարը փոխանցվել է ինձ, բայց չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու. ՓաշինյանԻրանական անօդաչու թռչող սարքերը՝ Նախիջևանի օդանավակայանի վրա«Հայկական երկաթուղու» հետ կապված ՌԴ-ի մեր գործընկերների կողմից որոշակի ըմբռնում ենք տեսնում. ՓաշինյանԹեհրանը իրաքյան քրդերին նախազգուշացրել է սահմանամերձ շրջաններում ակտիվության համարՄենք ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի. ՓաշինյանԱՄՆ-ն կզղջա «Դենա» ֆրեգատին հարված հասցնելու համար. Իրանի ԱԳ նախարարԻսրայելի ավիահարվածները Բեյրութին․ կան զոհեր և վիրավորներՍտուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում. կասեցվել է վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունըԵկե՛ք ցնծանք և ուրախանանք ամեն դարձի եկող մեղավորի համար. տեր Վրթանես ԲաղալյանԱպրիլի 1-ից 623,353 հոգու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով և ավելի, 39,594 հոգունը` շուրջ 8500 դրամով«Գորիս» ՔԿՀ-ում հայտնաբերել են արգելված իրերով ներնետված փաթեթՀեգսեթը Իսրայելին կոչ է արել շարունակել Իրանի դեմ ռազմական գործողություններըՀերթական աշխատանքային այցը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրՓրկարարների և պարեկների համատեղ գործողությունների արդյունքում ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումիցԱնջատողական խմբավորումները մտադիր էին Իրան ներթափանցել արևմտյան սահմանով․ ԻՀՊԿԻՀՊԿ-ն հայտարարել է Պարսից ծոցում ամերիկյան տшնկերի վրա hարձակման մասինԿասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը Թեհրանը պատրաստվում է հրաժեշտ տալ ԽամենեիինTasnim. Իրանը գերձայնային հրթիռներ է օգտագործել երկրի սահմաններից դուրս հարձակումների ժամանակԻրանից Հայաստան անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել էԻրանը չի փակել Հորմուզի նեղուցը և փոխգործակցում է նավերի հետԻրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելովԴիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել էին ձյան շերտում
Տեսանյութեր

Ուժեղացված ծառայություն մարզերում. բերման է ենթարկվել 600-ից ավելի մարդ. «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ

Արդեն շուրջ 10-ը օր ոստիկանության մարզերը սպասարկող ստորաբաժանումներն անցել են շուրջօրյա ուժեղացված ծառայության՝ առաջնորդվելով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի պահանջներով։ Նպատակը նույնն է՝ հասարակական կարգի պահպանություն, երթեւեկության անվտանգություն, հանցագործությունների եւ իրավախախտումների կանխում ու բացահայտում։ Ամփոփ ներկայացնենք հունիսի 21-ին ու 22-ին մարզերում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները։ Նախ Շիրակի մարզի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների մասին։

1 Ոստիկանները գործել են օրինախախտների նկատմամբ ներողամտություն ու հանդուրժողականություն չցուցաբերելով։ Արդյունքում տարբեր կասկածանքներով, ինչպես եւ ոստիկանների օրինական պահանջները չկատարելու կամ դիմադրություն ցույց տալու համար Մուշի, Կումայրիի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Անիի եւ Արթիկի բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 129 անձ, այդ թվում՝ Գյումրիում ապրող, այսպես կոչված՝ «օրենքով գող», 10-ից ավելի քրեական հեղինակություն, նախկինում առանձնապես ծանր եւ ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված անձինք։

Նրանց հետ տարվել են համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության շրջանակներում Շիրակի ոստիկանները ստուգել են 640-ից ավելի ավտոմեքենա եւ քրեական հեղինակությունների 14 բնակարան։ Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 16 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով վտանգել են երթեւեկության մյուս մասնակիցնների կյանքն ու առողջությունը։ Նրանցից 11 վարորդ մեքենա վարելու իրավունք չի ունեցել, 2-ն էլ եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում։ ճանապարհային երթեւեկության տարբեր կանոնների խախտման փաստերով կազմվել է 106 արձանագրություն։ Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն, մշտապես իրականացնելու են ուժեղացված նմանօրինակ ծառայություններ՝ հսկողության տակ պահելով բոլոր օրինախախտներին։

2 Արարատի մարզի ոստիկանները Արտաշատի, Արարատի եւ Մասիսի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 23 անձի, ստուգումներ են իրականացրել մարզում բնակվող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում։ Ուժեղացված ծառայության ընթացքում Արարատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք, հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք ու հետախուզվող անձ, որն եւս բերման են ենթարկել։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթեւեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 152 արձանագրություն, այդ թվում՝ 29-ը արագության գերազանցման համար։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 19 տրանսպորտային միջոց, որոնցից 5-ի վարորդներն ալկոհոլ օգտագործած են եղել, իսկ 14-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Համակեցության կանոնների եւ երթեւեկության անվտանգության պահպանման նպատակով Արարատի ոստիկանները նմանօրինակ ուժեղացված ծառայություններ իրականացնելու են պարբերաբար։

3 Հունիսի 21-ի եւ 22-ի ուժեղացված ծառայության արդյունքում Լոռու ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 143 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 14 ավտոմեքենա, որոնց վարորդներից 9-ը եղել են ալկոհոլի ազդեցության տակ։

4 Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումներից, ինչպես եւ մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններից կազմված օպերատիվ խմբերը շրջել են Արմավիրի քաղաքներում եւ ավտոճանապարհներին։ Հայտնաբերվել է իրավախախտման մի քանի տասնյակ դեպք։ Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի եւ Բաղրամյանի բաժիններ տարբեր կասկածանքներով, ինչպես եւ ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար բերման է ենթարկվել ու բերվել ընդհանուր 210 անձ, այդ թվում՝ քրեական հեղինակություններ ու նախկինում դատապարտված անձինք։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 50-ից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են երթեւեկության կանոնները՝ սպառնալիք ստեղծելով երթեւեկության մյուս մասնակիցների կյանքի եւ առողջության համար։ Այն վարորդները, որոնք ոստիկանների ներկայությամբ դրսեւորել են ոչ իրավաչափ վարքագիծ․ բերման են ենթարկվել բաժիններ։ Որոշ դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ։

5 Հունիսի 21-ին եւ 22-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել նաեւ Տավուշի մարզում։ Մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումների փաստերով պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 12 տրանսպորտային միջոց, որոնց վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։ Հնարավոր հանցագործությունների կանխման նկատառումներով՝ Իջեւանի, Դիլիջանի, Տավուշի եւ Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։

6 Հունիսի 21-ին ու 22-ին Վայոց ձորի ոստիկաններն իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթեւեկության կանոնների 16 խախտում, 3 մեքենա էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաեւ 150-ից ավելի տարբեր տեսակի ձուկ։ Դրանք Արփա գետից էլեկտրահարման եղանակով որսացած անձը բերման է ենթարկվել։ Տարածքայինն բաժիններ են հրավիրվել նախկինում դատապարտված մի խումբ անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։

7 Հասարակական կարգի պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման նպատակով իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Գեղարքունիքի ոստիկանները ստուգվել են 416 մեքենա, որոնց վարորդները իրենց գործողություններով կասկած են հարուցել։ Հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 91 դեպք, որոնց փաստերով կազմվել են արձանգրություններ։ Գավառի, Սեւանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի բաժինների եւ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 17 մեքենա, որոնց վարորդներն իրենց գործողություններով իրական սպառնալիք են ստեղծել երթեւեկության մյուս մասնակցիների կյանքին եւ առողջությանը։ Հնարավոր հանցագործությունների կանխման նպատակով հիշյալ բաժիններ բերվել է նախկինում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված 112 անձ։ Նրանց հետ տարվել է պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանք։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք, որն առգրավվել է։

8 Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում Կոտայքի մարզում ստուգվել է 325 տրանսպորտային միջոց։ Տարբեր կասկածանքներով կամ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բաժիններ է բերվել ու բերման ենթարկվել 41 անձ, այդ թվում՝ նախկինում դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են կանխարգելիչ աշխատանքներ։ Ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 18 տրանսպորտային միջոց։ Ընդհանուր առմամբ վարչական պատասխանատվության է ենթարկվել 68 վարորդ։ Հարգելի քաղաքացիներ, պահպանեք համակեցության ու երթեւեկության կանոնները․ ոստիկանության ուժեղացված ծառայությունները մշտական են։

9 Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում Արագածոտնի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 114 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մի քանի տրանսպորտային միջոց։ Աշտարակի, Ապարանի, Արագածի եւ Թալինի բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 28 անձ, այդ թվում՝ քրեական հեղինակություններ եւ նախկինում դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում Աշտարակի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել։ Նրանք հետապնդել ու բռնել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայով փախուստի դիմած երիտասարդ տղայի եւ աղջկա։ Նրանք ավտոլվացման կետի դրամարկղից գողություն էին արել։ Ոստիկանները հայտնաբերել են նաեւ հափշտակված մետաղադրամները։

10 Տեսաշարը եզրափակենք Սյունիքի ոստիկանների աշխատանքը ներկայացնելով։ Տարբեր կասկածանքներով ոստիկանության Կապանի, Գորիսի, Մեղրիի եւ Սիսիանի բաժիններ բերվել ու բերման են ենթարկվել 65 անձ, այդ թվում՝ Սյունիքում բնակվող քրեական հեղինակություններ ու նախկինում դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում Սյունիքի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության ու անասնագողության 1-ական դեպք։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության տարբեր կանոնների խախտման 85 դեպք, որոնց փաստերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ՀՀ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում մշտապես իրականացնելու է ուժեղացված ծառայություններ՝ ներողամտություն չդրսեւորելով օրինախախտների նկատմամբ։

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում