Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել «Մարտի 1»-ի գործի քննությանը
Ես չեմ կարող մասնակցել «Մարտի 1»-ի գործի քննությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված, 2008-ի Մարտի 1-ին տուժած անձանց իրավահաջորդների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը։
«Ես չեմ կարող մասնակցել այդ գործի քննությանը, որևէ կարգավիճակով չեմ կարող մասնակցել»,–նշեց նա՝ պատասխանելով հարցին, թե իր ձայնից կախված կլինի ՍԴ–ում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը։
Վահե Գրիգորյանը շեշտեց՝ ինքը չի կարող մասնակցել գործի քննությանը՝ համաձայն դատավորի՝ գործի քննության մասնակցության անհնարինության հիմքերից մեկի. «Ոչ միայն ես, այնտեղ էլի մարդիկ կան, որ չեն կարող մասնակցել։
Վահե Գրիգորյանը նաև կարծիք հայտնեց, որ ՍԴ–ն պետք է մերժեր և չընդուներ վարույթ մեղադրանքի սահմանադրականությունը վիճարկող՝ դատավորի դիմումը։
«Սահմանադրական դատարան ներկայացվել է մի դիմում, որը հիմա վիճարկման փուլում է և վերջնական չէ։ Վերաքննիչ քրեական դատարանը եթե վերացրեց այդ որոշումը, դիմումը վերացված է լինելու։ Բոլորի համար պարզ է, որ այլ տարբերակ չգտնելով, ձգձգել են»,–հավելեց նա։
Հիշեցնենք, որ ՍԴ–ն օրերս 1 ամսով երկարաձգել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը։


















































Ծովազարդի դպրոցում 14-ամյա տղան հարվածել է համադասարանցու դեմքին՝ կոտրելով քիթը
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արվարձաններին` թիրախավորելով «Հեզբոլլահի» ղեկավարներին
Ինչպիսի եղանակ կդիտվի առաջիկա օրերին
Իրանական լրատվամիջոցները հայտնում են Մահմուդ Ահմադինեժադի մահվան մասին
ԱՄՆ-ի ավիակիրը հարվածից հետո փոխել է իր տեղակայման վայրը. ԻՀՊԿ
Հերքում ենք Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին ցանկացած հաղորդագրություն. Իրանի ՊՆ
Փրկարարների և պարեկների համատեղ գործողությունների արդյունքում ավտոմեքենաները դուրս են բերվել արգելա...
Ավշար բնակավայրի մի շարք հասցեներում գազանջատում է սպասվում
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ ռшզմական գործողության ավարտի մասին
Մեր համբերությունը սպառվել է, և այս պահից սկսվում են բաց ռազմական գործողություններ․ Պակիստանի ՊՆ նախ...