Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գյումրի քաղաքի բնակիչը խանութում կեղծ օղիներ էր վաճառում. համայնքային ոստիկանների բացահայտումը ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները 2026-ի փետրվարին հարցվածների 51 տոկոսը կողմ է քվեարկել Եվրամիությանը միանալուն. ՄՀԻ Ադրբեջանի ՊՆ-ը պարզաբանել է համար 1 զորահավաք հայտարարվելու դեպքում գործողությունների կարգը Մուշավան թաղամասում բռնկված հրդեհի հետևանքով կա տուժած Վանաձորի բժշկական կենտրոնի վարակաբանական բաժանմունքի նոր մասնաշենքը կառուցված և վերազինված է (տեսանյութ) Իրանում ամեն ինչ ոչնչացված է, մնացել է միայն քաջությունը. Թրամփ Թրամփը պաշտոնանկ է արել Քրիստի Նոեմին Ուկրաինացիները կօգնեն պաշտպանել ԱՄՆ-ի մերձավորարևելյան բազաները Ո՞ր քաղաքական գործչին են ամենաշատ վստահում Հայաստանում․ IRI-ն հրապարակել է ՀՀ-ում անցկացված հարցումների արդյունքները ԱՄՆ-ն հարվածել է իրանական ավիակիր նավին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն

Գյումրի քաղաքի բնակիչը խանութում կեղծ օղիներ էր վաճառում. համայնքային ոստիկանների բացահայտումըԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները2026-ի փետրվարին հարցվածների 51 տոկոսը կողմ է քվեարկել Եվրամիությանը միանալուն. ՄՀԻԱդրբեջանի ՊՆ-ը պարզաբանել է համար 1 զորահավաք հայտարարվելու դեպքում գործողությունների կարգըՄուշավան թաղամասում բռնկված հրդեհի հետևանքով կա տուժածՎանաձորի բժշկական կենտրոնի վարակաբանական բաժանմունքի նոր մասնաշենքը կառուցված և վերազինված է (տեսանյութ)Իրանում ամեն ինչ ոչնչացված է, մնացել է միայն քաջությունը. ԹրամփԹրամփը պաշտոնանկ է արել Քրիստի ՆոեմինՈւկրաինացիները կօգնեն պաշտպանել ԱՄՆ-ի մերձավորարևելյան բազաներըՈ՞ր քաղաքական գործչին են ամենաշատ վստահում Հայաստանում․ IRI-ն հրապարակել է ՀՀ-ում անցկացված հարցումների արդյունքներըԱՄՆ-ն հարվածել է իրանական ավիակիր նավինԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենOpenAI-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է ԱԲ ոլորտում ընկերության և հայկական կողմի միջև համագործակցության հեռանկարըԻրանի ռազմածովային ուժերը հարվածել են Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմшբազայինՄասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել քրդերին Իրանին աջակցելու համարԱյն, ինչ կատարվում է Կուբայի հետ, ապշեցուցիչ է. ԹրամփՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ ռազմական գործողությունը Իրանում ընդլայնվում է․ Պենտագոնը խոսում է հարյուրավոր հարվածների մասինԻրանական նավատորմը այժմ ծովի հատակում է. ԹրամփԱՄՆ-ը Հնդկաստանին թույլատրել է ռուսական նավթ գնելԹրամփը կրկին մեղադրել է Զելենսկուն խաղաղությունը խոչընդոտելու մեջՀորմուզի նեղուցի մոտ կուտակվել է շուրջ 1000 առեւտրային նավԱյրվել է ավտոմեքենաԴուբայում և Աբու Դաբիում պայթյունների ձայներ են լսվել․ ՀՕՊ-ն ակտիվ աշխատում էԳիշերային ժամերին տղամարդը կոտրել է Երևանի տարբեր փողոցներում կայանված մեքենաների դռների ապակիները, գողացել իրերԿատար լրացուցիչ կործանիչներ, իսկ Կիպրոս՝ ուղղաթիռներ կուղարկվեն․ ՍթարմերՊայթյուն՝ Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում․ կա տուժածՄի շարք տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվենՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՀայաստանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ«Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի երևում․ ՄՔԾ-ն պարզաբանում է՝ ինչ անելՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆԹուլուզը 11 մետրանոցներով հաղթեց Մարսելին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԳոնսալեսի հեռացումը պարզապես սարսափելի էր. նման բան չպետք է լինի Կառլո Անչելոտին իր աջակցությունն է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո ԳոեսինՀԷՑ-ի պետականացումը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար. վարչապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ է արձակվելԻրանում զոհերի թիվը գերազանցում է 1000-ը. Իրանի Կարմիր մահիկի ընկերությունՄարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում«Նյուքասլը» հիմնական ժամանակի վերջին րոպեին կարողացավ հաղթանակ կորզել Ռեալը ներքին հետաքննություն է սկսել«Երեխաները պետք է գնան նոր դպրոց նոր ճանապարհներով». Նորակառույց դպրոցներ տանող ճանապարհները կհիմնանորոգվենԻրանական պատերազմի պատճառով ավիաընկերությունները 23,000 չվերթ են չեղարկել. Wizz Air-ը 50 միլիոն եվրոյի վնաս է կրելՌուսաստանն Իրանից որևէ օգնության խնդրանք չի ստացելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 4-ից 5-ըՕգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց-Սև ծով գիծը պետք է աշխատի. ՓաշինյանԷլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման կանոններում փոփոխություն կկատարվիՀայ հրաձիգները 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունումՀանցավոր խումբը ձերբակալվեց գողոնը ձեռքներին․ Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Վերականգնվում է Վերին Դվինի ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցին
Հայաստան

ՀՀ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները. բերման են ենթարկվել բազմաթիվ օրինախախտներ

Հունիսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելն էր։

Ոստիկանության ծառայողները ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ցուցումով գործել են օրինականության սահմաններում՝ հանդուրժողականություն և ներողամտություն չդրսևորելով օրինախախտների նկատմամբ։ Ոստիկանության ծառայողներն օպերատիվ խմբերով շրջել են ողջ Երևանով և հայտնաբերել մի շարք իրավախախտումներ։

Զենք-զինամթերք, սառը զենք պահելու և կրելու, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, ինչպես և մայրաքաղաքի փողոցներում թիկնազորով շրջելու, հասարակության մեջ ոչ սթափ վիճակով հայտնվելու և ոչ իրավաչափ վարք դրսևորելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել մի խումբ անձինք։

Ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաև իրենց գործողություններով երթևեկության անվտանգությանը սպառնացող վարորդները, որոնք միտումնավոր թույլ են տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվեց այդպիսի 49 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Հայտնաբերվեցին նաև բազմաթիվ վարորդներ, որոնք մեքենաները վարում էին առանց համարանիշերի, փոխարինված, տարբեր իրերով ու առարկաներով քողարկված համարանիշերով, ինչպես և առանց համապատասխան փաստաթղթերի։ Հայտնաբերվել է 44 վարորդ, որոնք մեքենանները շահագործել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5 վարորդ էլ եղել է ոչ սթափ վիճակում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա։

ՀՀ ոստիկանությունը, հասարակական անվտանգությամբ մտահոգ, պարբերաբար իրականացնելու է նմանօրինակ կանխարգելիչ միջոցառումներ։ Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության և երթևեկության կանոնները՝ հակառակ դեպքում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի տառին համապատասխան ու կոշտ։