Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. բիզնես խլելու փորձերի հետեւանքները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ում քննություն է ընթանում «Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդի գործով, եւ իրավապահները փորձում են պարզել, թե ուր էր անհետացել գործարանի վաճառքի համար վճարված 4 մլրդ դրամ գումարը։
Հիշեցնենք՝ դեռեւս 2009 թվականին, երբ քաղաքական նպատակներով պայմանավորված Սուքիասյաններից բիզնես խլելու խնդիր կար դրված, «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն աճուրդի հանվեց ԴԱՀԿ-ի կողմից եւ ողջ գործընթացը, ըստ ընկերության, ընթացել էր ընթացակարգային խախտումներով:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ այս պատմության բացահայտումից հետո աճուրդը ճանաչվեց անվավեր, եւ մինչեւ վճռի ուժի մեջ մտնելը գումարը կանխիկ «վերադարձվել» է գնորդին:
Իսկ գնորդը, հիշեցնենք, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր, որն, ի վերջո, գնեց գործարանը եւ մինչ օրս տնօրինում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները