Գեներալի որդին. Մեղրիի զորամասի միջադեպը ծագել է, երբ զինվորները ծաղկամանում կանեփ են աճեցրել
«Ժամանակ» թերթը գրում է.
«Օրերս հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Այնուհետեւ երթ էին արել՝ իրենց հավատարմությունը քրեական աշխարհին հայտնելով: Սակայն մարտի 17-ին նրանք տեղափոխվել էին Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ՝ առաջնագիծ:
Գրանցված միջադեպի մասով քննություն է ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթին այս միջադեպի առնչությամբ տարվող քննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ իրականում այս միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ զորամասի հրամկազմը պարզել է, թե ինչպես են զինվորները զորամասի ծաղկամանում կանեփ աճեցրել: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հասել են այն կծիկին, որ զորամասում իրենց սեփական վարքն ու բարքը դնել ցանկացող զինվորների մեջ եղել է նաեւ գեներալի որդի:
Թե ով է այդ գեներալը, առայժմ չենք հանրայնացնում՝ նախաքննությանը չխոչընդոտելու մտավախությամբ պայմանավորված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները