Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանական խմբի բողոքի քննությունը հետաձգվեց
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանական խմբի բողոքի քննությունը հետաձգվեց (տեսանյութ, լրացված)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը:
Մեղադրանի կողմի միջնորդությունը՝ դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ դատարանը մերժեց։
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ակնկալում է դատարանից, որ դադարեցվի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը:
«2018 թվականի հուլիսի 26-ի դրությամբ` մեղադրանքում նկարագրված գործողությունները, որոնք վերաբերվում են Քոչարյանին, ուղղակիորեն բխել են ՀՀ սահմանադրաիրավական պարտականություններից և վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր գնահատական տալ և հիմնավորել, թե ինչու այդ գործողությունները չեն բխում նախագահի կարգավիճակից»,-ասել է Խուդոյանը:
Ըստ պաշտպանի` առ այսօր վարույթ իրականացնող մարմինը, ինչպես նաև դատախազությունը պաշտպանների կողմից ներկայացված որևէ բողոքի կապակցությամբ չեն հստակեցրել , թե կոնկրետ որ գործողություններ են մեղսագրվում Քոչարյանին և այդ մեղսագրվող գործողությունները արդյոք բխում են նախագահի կարգավիճակից, թե ոչ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի քննիչը դատարանին ներկայացնի նաև այն մեղադրանքը, որում նկարագրված գործողությունները մեղսագրվում են Քոչարյանին․
«Դատարանը, հիմք ընդունելով ներպետական օրենսդրությունը և դատական պրակտիկան, ինչպես նաև միջազգային իրավական պրակտիկան, կգնահատի` արդյոք մեղադրանքում նկարագրված գործողությունները բխում են նախագահի կարգավիճակից, թե ոչ»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները