Ես ոչ մեկի առաջ դուռ չեմ փակել․ Արամ Սիմոնյանը՝ Փաշինյանի ելույթի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ անձնավորված կարծիք է հայտնել։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը չի կարող պաշտոնավարել։
«Վարչապետի հայտարարությանը ես մեկնաբանություն չեմ կարող տալ, ես նրա հայտարարությունը չեմ քննարկում։ Նա արտահայտել է ընդհանուր կարծիք, ոչ անձնավորված, ես ի՞նչ կարող եմ մեկնաբանել, գնացեք, կառավարության լրատվական ծառայությունից իմացեք, թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել վարչապետը, ես որեւէ պարզաբանում չեմ կարող տալ»,–ասաց ռեկտորը։
Դիտարկմանը, որ խոսակցությունները հենց իր շուրջ են պտտվում, նա ասաց. «Խոսակցություններ միշտ էլ իմ շուրջ պտտվել են, 13 տարի է ռեկտոր եմ, 13 տարի իմ շուրջ խոսակցություններ են պտտվում, ես հո ամեն խոսակցության չեմ կարող մեկնաբանություն տալ կամ պարզաբանել»։
ԵՊՀ ռեկտորը սակայն պնդեց՝ ինքը որեւէ մեկի առաջ դուռ չի փակել։
Արայիկ Հարությունյանի նկատառմանը, որ եթե Արամ Սիմոնյանը շարունակի պաշտոնավարել, լրջագույն խնդիրներ ի հայտ կգան, ԵՊՀ ռեկտորն արձագանքեց. «Չգիտեմ՝ ինչ նկատի ունի պարոն Հարությունյանը, ինչ լրջագույն խնդիրներ են, դա ինձ սպառնալիք է, չեմ կարող ասել, արդեն քրեական գործ կա, քննությունն ընթանում է»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները