Կառավարությունը սահմանել է նվազագույն կենսաթոշակի չափ` 25 500 դրամ. այն կունենա հետադարձ ուժ՝ 2019-ի անցած ամիսների համար
Կառավարությունը առաջարկում է սահմանել նվազագույն կենսաթոշակի չափ` 25 500 դրամ. այս մասին Ազգային ժողովում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
Նա պարզաբանեց, որ Հայաստանում չի լինի կենսաթոշակառու, ով կստանա 25 500 դրամից պակաս կենսաթոշակ: «Այս նախաձեռնությունը կվերաբերի շուրջ 18 հազար կենսաթոշակառուի: Այսօր Հայաստանում կան 18 հազար կենսաթոշակառուներ, որոնք ստանում են ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ: Նրանց կենսաթոշակը պետք է վճարել կառավարության առաջարկած այդ նվազագույն չափով: Պետական բյուջեում սա, իհարկե, կբերի ծախսերի ավելացման` շուրջ 800 մլն դրամով, բայց ուզում եմ նշել, որ 2019 թվականի բյուջեում համապատասխան միջոցները նախատեսված են և օրենքն ընդունվելուց հետո անմիջապես կկատարվի վերահաշվարկ և օրենքին կտրվի հետադարձ ուժ: Այսինքն` կհաշվարկվեն և կվճարվեն նաև 2019 թվականի այս ամիսների գումարները: Այսինքն` կկատարվի վերահաշվարկ և 2019 թվականի այս ամիսների ընթացքում, ովքեր ավելի քիչ կենսաթոշակ են ստացել, նրանց տարբերությունը կվճարվի»,- ասաց նա:
Փոխնախարարը հավելեց, որ այս փոփոխությամբ Հայաստանում կենսաթոշակառուների շրջանում ի սպառ կբացառվի ծայրահեղ աղքատության գիծը, որովհետև 25 500-ը ծայրահեղ աղքատության գծի շեմն է:
«Օրենքի նախագիծը ճանաչվել է անհետաձգելի: Բոլոր այն կենսաթոշակառուները, որոնք ունեն 12 տարվանից քիչ աշխատանքային ստաժ, փոփոխություններն իրենց վրա կզգան: Նրանց դեպքում այդ ավելացումը կկազմի 40-50 տոկոս»,-եզրափակեց նա:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները