«Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ բնակչությունը փոփոխությունների մեծ ակնկալիքներ ունի». ԵԽԽՎ համազեկուցողներ
Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ երկրի բնակչությունը փոփոխությունների մեծ ակնկալիքներ ունի, հետևաբար կարևոր է, որ ներկայում իրագործվող բարեփոխումները շոշափելի արդյունքներ տան, այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինայի և Անդրեյ Շիրցելիի 2019թ. մարտի 12-14-ը Հայաստան կատարած այցից հետո ներկայացրած զեկույցում:
Զեկուցողները ողջունել են Հայաստանի գործադիր իշխանությունների՝ իշխանությունն ավելի արդյունավետ ու ճիշտ ձևով վերաբաշխելու պատրաստակամությունը:
«Իշխանության ուղղահայցության» ավանդույթը Հայաստանում հնացել է և ուժերի հավասարակշռության հասնելու ցանկացած պատրաստակամություն միայն ողջունելի է», - շեշտել են զեկույցի ուկրաինացի և սլովենացի համահեղինակները՝ ողջունելով նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների պատրաստակամությունը ինստիտուցիոնալ համակարգում ԱԺ-ին կենտրոնական դեր տալու հարցում:
Ըստ զեկույցի՝ սա կարող է էապես օգնել Հայաստանում իրական ժողովրդավարական մշակույթի ամրապնդմանը, որի հիմքը կլինի հանդուրժողականությունն ու այլակարծության ընդունումը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները