Նոր լայնամասշտաբ փոփոխություններ ՊԲ բարձրաստիճան կազմում. Օգանովսկին եւս հրաժեշտ կտա պաշտոնին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, Արցախի ՊԲ-ում մոտ օրերս նոր լայնամասշտաբ փոփոխություններ են սպասվում բարձրաստիճան զինվորականների շրջանում։ Մասնավորապես, թոշակի կուղարկեն լեգենդար Օգանովսկուն՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սամվել Կարապետյանին, ում պաշտոնանկության մասին խոսում էին ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի փոփոխությունից հետո։
Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Օգանովսկու պաշտոնանկությունը պաշտոնապես բացատրում են առողջական խնդիրներով։ Նույն պատճառով պաշտոնին հրաժեշտ կտա նախարարի մեկ այլ տեղակալ եւս՝ Գարիկ Սաֆարյանը, ով անցած տարի տեւական բուժման կուրսեր է անցել։ Իսկ տեղակալներից երրորդը՝ Վարդան Բալայանը, կանցնի զինվորական թոշակի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, փոփոխությունները սրանով չեն ավարտվելու, եւ գուցե հաջորդ ալիքը բարձրանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները