Գործիքով կտրել-բացել են վճարային տերմինալի դուռը եւ գողացել են ամբողջ գումարը. նրանք անչափահաս են
Մարտի 24-ին, ժամը 15.40-ին, «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 06.28-ի սահմաններում, 2 անձինք դիմակավորված մտել են Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի 15/Ա հասցեում գործող նշված մասնաճյուղի բաց սրահ, հարմարեցված գործիքով կտրել-բացել են վճարային տերմինալի դուռը եւ գողացել են ամբողջ գումարը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկվել 2001 թ. ծնված Հակոբ Խ.-ն՝ իր վարած «Porshe Kayene» մակնիշի ավտոմեքենայով, եւ 2002 թ. ծնված Սերգեյ Մ.-ն: Նրանք տվել են խոստովանական բացատրություններ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները