Նախարարը պարզաբանել է գնաճի պատճառները Հայաստանում
Օրենքի շրջանակում կարող է գոյություն ունենալ վերահսկվող գնաճ, որը չի գերազանցի 4 տոկոսը։ Այս մասին մարտի 25-ին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Բայց միեւնույն ժամանակ, ինչպես նշեց նախարարը, այդ աճող գները ձեռնարկություններին եկամուտ են ապահովում։ «Նկատվում է աշխատավարձի որոշակի բարձրացում, ինչը տնտեսական աճի նախադրյալներից մեկն է, իսկ առանց չափավոր գնաճի տնտեսական աճ տեղի չի ունենում»,- պարզաբանել է Խաչատրյանը։
Անդրադառնալով գնաճի պայմաններին՝ պաշտոնյան հավելեց, որ գնաճը պայմանավորված է տնտեսությունում սահմանափակ ռեսուրսներով, եւ տնտեսվարող սուբյեկտների պայքարն այդ ռեսուրսների համար ստիպում է նրանց ավելի շատ վճարել, քան նրանք վճարում էին մինչ այդ։ «Այսինքն՝ սահմանափակ ռեսուրսի պահանջարկը առաջ է բերում գնաճ»,- ընդգծել է նախարարը եւ հավաստիացրել, որ Կենտրոնական բանկը եւ կառավարությունը վերահսկում են գնաճի մակարդակը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները