Արտակ Զեյնալյանի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել. Դատախազություն
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 316-ի 1-ին մասի և 137-ի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խորեն Ա.-ն բացատրություն է տվել»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը, իսկ 137-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում ՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ մարտի 19-ին Արտակ Զեյնալյանին լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում անդրադարձել էր ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովին:
Այդ ամենից հետո Ա. Զեյնալյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հարցազրույցը, որից հետո նախարարին մեկնաբանություններ է ուղարկել Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 35-ամյա Խորեն Ա.-ն, ով իր մեկնաբանություններով սպանության սպառնալիքներ է տվել Ա. Զեյնալյանին:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները