Մանկական սննդի արտադրողները ԵՏՄ-ի նոր կանոնների պատճառով հայտնել են հնարավոր դեֆիցիտի մասին
Մանկական սննդի արտադրողները հայտնում են մատակարարումնեևի հնարավոր խափանումների մասին անասնաբուժական հսկողության խստացման պատճառով, որը Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ կսկսի գործել այս տարվա ապրիլից: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում կատարելով ընկերությունների ներկայացուցիչներին:
Հսկողության խստացումը վերաբերում է ներմուծվող արտադրանքին, որում կենդանական ճարպը փոխարինված է բուսակայն յուղով: Այս կատեգորիայի մեջ են մտնում դիետիկ, այդ թվում մանկական սնունդը, ինչպես նաեւ մի շարք սննդային կենսաբանական ակտիվ հավելումներ: Այս մասին հրատարակությանը հայտնել է ՌԴ մանկական սննդի խոշորագույն արտադրողներից մեկի՝ Danone-ի ՌԴ-ում եւ ԱՊՀ-ում կորպորատիվ հարաբերությունների հարցերով տարածաշրջանային փոխնախագահ Մարինա Բալաբանովան:
Ընդ որում շուկայում որոշ կատեգորիաների ապրանքների համար ներմուծման մասնաբաժինը հասնում է 90 տոկոսի: Սահմանափակումները վերաբերում են նաեւ այդ ապրանքների արտադրության համար օգտագործվող բաղադրիչներին, հավելել է նա:
Մաքսային միության հանձնաժողովի որոշման նախագծի համաձայն՝ նման արտադրանքի համար անհրաժեշտ կլինի անասնաբուժական հավաստագիր եւ ներկրման թույլտվություն ձեւակերպել: Արտադրողները պետք է ընդգրկված լինեն երրորդ երկրների ձեռնարկությունների ռեեստրում:
Մատակարարները եւ ներմուծողները պատրաստ չեն նման պահանջներին: Այս մասին հրատարակությանն ասել է մեկ այլ խոշոր արտադրողը՝ Nestle-ն:
Թույլատրական փաստաթղթերի ձեւակերպումը կարող է մեկ տարի զբաղեցնել, ասել են Եվրոպական բիզնեսի ասոցիացիայում:
Danone-ում առաջարկում են ապրանքների ցանկից հանել 50 տոկոսից քիչ կենդանական ճարպ պարունակող ապրանքները եւ առնվազն 2.5 տարի անցումային շրջան հաստատել:
Գյուղատնտեսության նախարարությունից «Կոմերսանտին» ասել են, որ մանկական եւ բուժական սննդի նկատմամբ հսկողության ուժեղացումը պետք է անվտանգություն ապահովի եւ թույլ կտա ավելի արդյունավետ հայտանբերել կեղծված ապրանքները: Գերատեսչությունում հավաստիացնում են, որ այս միջոցները չեն վերաբերի բարեխիղճ մատակարարներին:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները